Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հունվարի 12-ի երեկոյան կայացավ ՖԻՖԱ-ի և «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսի կողմից անցկացվող «Ոսկե գնդակի» շնորհման արարողությունը։
Լավագույն ֆուտբոլիստուհուն ընտրում են ՖԻՖԱ-ի անդամ հավաքականների ավագները և գլխավոր մարզիչները;
Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդներն էին գերմանացի Ռալֆ Կելլերմանը, ով գերմանական «Վոլֆսբուրգի» կանանց թիմի հետ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի և Չեմպիոնների Լիգայի գավաթը, ճապոնացի Նորիո Սասակին, ով Ճապոնիայի կանանց հավաքականի հետ նվաճեց 2014թ. Ասիայի գավաթը, ինչպես նաև գերմանուհի Մարեն Մեինհերտը, ով ներկայումս Գերմանիայի մինչև 20 տարեկանների հավաքականի մարզիչն է։ Մրցանակրին հայտարարեց կանանց ֆուտբոլի չինացի լեգենդ Սուն Վենը։ Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Ռալֆ Կելերմանը։
Կանանց «Ոսկե գնդակի» հավակնորդներն էին «Վեսթերն Նյու Յորքի» և ԱՄՆ-ի հավաքականի հարձակման առաջատար Էմմի Վեմբեքին, Գերմանիայի հավաքականի և «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Նադին Կեսլերը, ով Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հաղթական գնդակը խփեց, և իհարկե, կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակի» հնգակի մրցակակակիր, այս մրցանակաբաշխության «մշտական» մասնակից բրազիլուհի Մարթան։ Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց գերմանուհի Նադին Կեսլերը։
Հավելենք նաև, որ տղամարդկանց ֆուտբոլի «Ոսկե գնդակին» երկրորդ տարին անընդմեջ արժանացավ Կրիշտիանու Ռոնալդուն։
01-05-2026 11:55 Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: