2015 թվականը, ըստ արևելյան աստղագուշակի, լինելու է Այծի տարի: Աստղագուշակները նշում են, որ այն լինելու է բուռն իրադարձությունների, ակտիվ աշխատանքի, հանգստի, անձնական կյանքի կարգավորման ժամանակաշրջան: Եվ դա վերաբերում է կենդանակերպի բոլոր նշաններին:
Ընտանիք կազմելու համար տարին կատարյալ է, քանի որ այծը հոտային կենդանի է: Միաժամանակ 2015-ի խորհրդանիշը նույնացվում է բարության, նվիրվածության հետ, ինչը ևս դրական ազդեցություն կունենա մարդկանց հետ հարաբերություններում:
Ժամանակակից աստղագուշակությունը հիմնվում է ավանդական գիտելիքների վրա, միաժամանակ օգտագործում է ապագայի կանխագուշակման նորագույն ճշգրիտ մեթոդոլոգիաներ: Դրանց շնորհիվ իրենց կյանքի հեռանկարների մասին կարող են իմանալ կենդանակերի բոլոր նշանների ներկայացուցիչները:
Իսկ թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին նոր` 2015 թվականին, առաջարկում ենք ծանոթանալ LADYNEWS.am-ի ամեն օր թարմացվող «ՕՐՎԱԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ» էջում:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: