Ամանորյա տոնական սեղանի համար որոնելով համեղ, յուրահատուկ և հեշտ պատրաստվող աղցան, չի կարելի ուշադրություն չդարձնել այս պարզ և յուրահատուկ բաղադրատոմսի վրա. աղցան հավով, անանասով (արքայախնձոր) և եգիպտացորենով:
Բաղադրիչները կարելի է գտնել ցանկացած սուպերմարկետում, իսկ պատրաստելու համար կծախսեք հաշված րոպեներ: Չնայած պարզությանը, այս աղցանը ձեր հյուրերին կուրախացնի հաճելի և յուրահատուկ համով:
Անհրաժեշտ են.
Հավի ձու` 2 հատ մայոնեզ` ըստ ճաշակի պահածոյացված եգիպտացորեն`1 բանկա հավի փափուկ միս`300 գ վարունգ` 2 հատ պահածոյացված անանաս` 380գ:
Պատրաստման եղանակը
1. Հավի միսը եփել, ապա բաժանել թելիկների կամ մանր կտրատել: 2. Վարուգը կտրատել բարակ շերտերով, ձվերը խաշել և մանր կտրատել: 3. Աղցանի համար գերադասելի է վերցնել ուղղանյունաձև ափսե, որպեսզի շերտերը հավասար ստացվեն: Բաղադրիչները միմյանց վրա շերտերով լցնել հետևյալ հաջորդականությամբ. հավը, անանասը, վարունգը, վրայից քսել մայոնեզը: 4. Թողնելով 15-20 րոպե վրայից շերտերով ավելացնել ձուն և եգիպտացորենը:
Գետադասելի է պահածոյացված անանասը վերցնել ոչ թե օղակաձև, այլ կտրատված: Այս դեպքում լրացուցեչ կտրատելու կարիք չի լինի: Բարի ախորժակ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: