Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Հաղթեցին «սարսափելի» ընկերուհիները

02.04.2012

LN-ի «Մենք լավագույն ընկերուհիներն ենք» մրցույթում հաղթեց «սարսափելի» ընկերությունը: Գայանե Աբասյանն իր ընկերուհիների հետ ներկայացավ դիմակավորված, բայց տարավ բացահայտ հաղթանակ. բավականին ուշ մտնելով մրցակցության մեջ' նրանք շատ արագ առաջատար դարձան: Թե ովքեր են թաքնված սարսափազդու դիմակների տակ, եւ թե ինչպիսին է նրանց ընկերությունը, կբացահայտենք շատ շուտով…

Առաջատարին like-երի քիչ քանակով էր զիջում Օվսաննա Սարգսյանի ներկայացրած լուսանկարը: Օվսաննան հավատացած է, որ «լավագույն ընկերուհին նա է, ում հետ ունեք ընդհանուր բառեր, որոնք լսելով' սկսում եք հիստերիկ ծիծաղել, իսկ մյուսները նայում են ձեզ որպես հիմարիկների»:

Իրենց ընկերությունը նույնկերպ էր բնորոշել նաեւ Մարիա Չարյանը:

Ընկերությունը շատ հետաքրքիր էր ներկայացրել նաեւ երրորդ հորիզոնականում հայտնված Քրիստինե Իրիցյանը. «Մի անգամ ընկերուհիս հարցրեց ինձ. «Ինչ կլինի, եթե օրերից մի օր ես չարաշահեմ քո վստահությունը: Ես պատասխանեցի. «Քեզ վստահելն իմ որոշումն է, իսկ իմ որոշման հավաստիությունն ինձ ապացուցելը քո ընտրությունն է միայն»:

Մարգարիտա Ղազարյանը երկնքից ընկնող խնձորների սիմվոլով էր ներկայացրել իրենց ընկերության «անավարտ հեքիաթը»:

Ունեինք նաեւ «Չարլիի հրեշտակներ» ընկերուհիներ, որոնք եւս բավականին ակտիվ էին եւ քիչ like-եր չունեին:

Քրիստինե Ավետյանի կարծիքով, լավագույն ընկերուհի կարող են լինել «տեղեկատվական բյուրոն, հոգեբանական կենտրոնը և ,իհարկե,գինու-կոնյակի գործարանը»:

Առհասարակ հումորն անպակաս էր «Լավագույն ընկերուհիներ» մրցույթից: Բոլորիս մի լավ ուրախացրեց Facebook-ում An Na գրանցված օգտատերը:

Շատ անկեղծ էր հնչում նաեւ Էլվիրա Մելիքսեթյանի սիրո խոստովանությունն իր ընկերուհիներին' Ռիմա Գալստյանին եւ Լիլիթ Մխիթարյանին. «14 տարուց ավել անմոռաց ընկերություն: Մարդիկ, ովքեր ամեն ինչից թանկ են ինձ»:

Մասնակիցներից Հասմիկ Խլղաթյանի կարծիքով, ընկերությունն անհամեմատ ուժեղ է անգամ ազգակցական կապերից, քանի որ ընկերներին մենք ենք ընտրում, իսկ բարեկամներին ուղարկում է ճակատագիրը: Այսպես էր նա մակագրել իր եւ ընկերուհիների լուսանկարը:

«Մեկը' բոլորի, բոլորը' մեկի համար» սկզբունքով են գործում Վարդուհի Եսայանն ու իր ընկերուհիները. մրցույթին նրանք մասնակցում էին այս կարգախոսով:

Շուրջ 30 լուսանկարներով մենք ունեցանք վարակիչ ընկերության օրինակներ: Մրցույթին մասնակցող ընկերություն ունենալն արդեն իսկ հաղթանակ է. ընկերովի ձեռքբերումներ ձեզ, լեդինե'ր:

Հաղթած լուսանկարի հերոսուհիների ընկերության պատմությունը կարդացեք հաջորդիվ :)

 

Դիտվել է 10123 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1135 անգամ
05.06.2026
Դիտվել է 402 անգամ
06.06.2026
Դիտվել է 381 անգամ
09.06.2026
Դիտվել է 275 անգամ
10.06.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster