Հանրահայտ People ամերիկյան ամսագիրը կազմել է 2014-ի ամենասեքսուալ և տաղանդավոր հայտնիների վարկանիշային աղյուսակը:
Սեքսուալ գեղեցկուհիների վարկանիշային աղյուսակի ամենաբաձր հորիզոնականում հայտնվել է Քեյթ Ափթոնը` ներքնազգեստի Victoria`s Secret հանրահայտ ապրանքանիշի թոփ-մոդելը:
Քեյթը խոստովանել է, որ հպարտ է այդ տիտղոսով և նշել է. «Սոքսուալ կինը, ըստ իս` նա է, ով վստահ է իր ուժերին և երջանիկ է: Ես միշտ ձգտում եմ այդպիսին լինել»:
«Տարվա մոդել» անվանակարգում հեղինակներն առաջին տեղը տվել են Ափթոնի գործընկերուհուն` Քարլի Քլոսին, ով նույնպես համագործակցում է այդ ապրանքանիշի հետ:
«Ոճի խորհրդանիշ» ճանաչվել է No Doubt փոփ-ռոք խմբի նախկին մեներգչուհի Գվեն Սթեֆանին: «Տարվա ունիվերսալ մարդ» անվանակարգում հաղթող է ճանաչվել երգչուհի Ջենիֆեր Լոպեսը: Դերասանուհի Քեյթ Հադսոնին վարկանիշային աղյուսակը կազմողները հռչակել են որպես «ընդօրինակելի»:
Գվեն Սթեֆանի
Ջենիֆեր Լոպես
People-ի վարկածով ամենատաղանդավորների թվում հայտնվել են դերասանուհի Ջենիֆեր Էդիսոնը և Մայքլ Քիթոնը:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: