Կայացավ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը
07.12.2014
Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երեկ ուշ երեկոյան անցկացվեց կանանց ֆուտբոլի 2015 թվականի աշխարհի առաջնության վիճակահանությունը:
Արարողության ընթացքում, որը կայացավ Կանադայի պատմության թանգարանում, մասնակից 24 թիմերը բաժանվեցին 6 խմբի` յուրաքանչյուրում` 4-ական թիմ: A խմբում ընգրկվեցին մրցաշարը հյուրընկալող Կանադան, ինչպես նաև Չինաստանը, Նոր Զելանդիան և Հոլանդիան: Աշխարհի կրկնակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը B խմբում կմրցի Կոտ դ`Իվուարի, Նորվեգիայի և Թայլանդի ընտրանիների հետ: Աշխարհի ներկայիս չեմպիոն Ճապոնիայի ընտրանին տիտղոսի պաշտպանությունը կսկսի C խմբից, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Շվեցարիայի, Կամերունի և Էկվադորի հացաքականները: D` մահվան խումբը, կազմեցին ԱՄՆ-ի, Շվեդիայի, Ավստրալիայի և Նիգերիայի հավաքականները: E խմբում միմյանց հետ կմրցեն Բրազիլիայի, Կորեայի, Իսպանիայի և Կոստա Ռիկայի, իսկ F խմբում` Ֆրանսիայի. Անգլիայի, Կոլումբիայի և Մեքսիկայի հավաքականները:
A խումբ Կանադա, Չինաստան, Նոր Զելանդիա, Հոլանդիա
B խումբ Գերմանիա, Կոտ դ`Իվուար, Նորվեգիա, Թայլանդ
C խումբ Ճապոնիա, Շվեցարիա, Կամերուն, Էկվադոր
D խումբ ԱՄՆ, Շվեդիա, Ավստրալիա, Նիգերիա
E խումբ Բրազիլիա, Կորեա, Իսպանիա, Կոստա Ռիկա
F խումբ Ֆրանսիա, Անգլիա, Կոլումբիա, Մեքսիկա
Մրցաշարը կանցկացվի 2015 թվականի հունիսի 6-ից մինչև հուլիսի 5-ը` Կանադայի Օտտավա, Մոնկտոն, Մոնրեալ, Վինիփեգ, Էդմոնտոն և Վանկուվեր քաղաքների մարզադաշտերում:
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3472 անգամ
|