Կատարվեց: Լոնդոնում տեղի ունեցավ աշնանային սեզոնի ամենասպասված, ամենազանգվածային և ամենավառ նորաձևության շոուներից մեկը` Victoria`s Secret-2014-ը:
«Էրլս Քորթ» ցուցահանդեսների սրահում, որտեղ անց էր կացվում աննախադեպ ներկայացումը, հավաքված հյուրերը մեկ վայրկյան անգամ չէին կարողանում իրենց հայացքները կտրել բեմահարթակից, որտեղով անցնում էին տասնյակ գեղեցկուհի մոդելներ` գրեթե առանց հագուստի, միայն շքեղ ներքնազգեստով` զարդարված բավականին ծանրակշիռ աքսեսուարներով` մեկուկես մետրանոց թևերի տեսքով:
Բեհաթի Փրինսլուն, Դաութցեն Քրեզը, Քենդիս Սվեյնփոլը, Քարլի Քլոսը, Լինդսի Էլինգսոնը...անհավանական գեղեցկությամբ «հրեշտակներ»` հպարտ քայլում էին բեմահարթակով, պարում էին, կոկետություն անում և ցուցադրում այն, ինչի համար, ըստ էության, բոլորը հավաքվել էին` ներքնազգեսների հավաքածուներ, ժանեկավոր կրծկալներ և տնային հագուստ:
Victoria`s Secret-ի շոուի գագաթնակետը Ալեսանդրա Ամբրոսիոյի և Ադիանա Լիմայի բեմելն էր` լեգենդար Fantasy Bra-ով, որոնց ընդհանուր արժեքը կազմել էր չորս միլիոն դոլար:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: