Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

7 վարժություն գեղեցիկ քայլվածքի համար

26.11.2014

Կանանց համար գեղեցիկ քայլվածքը նույնքան կարևոր է, որքան գեղեցիկ կազմվածքը: Վերջինիս և կեցվածքի համար մեծ ազդեցություն ունի նստակյաց կյանքը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մերսումներ անել: Սակայն դա դեռ ամբողջը չէ:

Լուսանի քայլվածքը թռիչքից առաջ կախված է նաև նրանից, թե ինչպես են պահված գլուխը, մեջքը: Ոչ պակաս կարևոր է, թե դուք ինչպես եք շարժում ձեռքերը, իրանը, ինչպես եք դնում ոտքերը, որքանով են հարմար կոշիկները: Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս մշտապես չհագնել բարձրակրունկ կոշիկներ, քանի որ այդ դեպքում ոտքը գտնվում է անբնական վիճակում: Եթե կոշիկը նեղ է, ապա այն ձևափոխում է ոտնաթաթը, իսկ քայլելն այդպիսի կոշիկներով ձեզ հարմարավետություն և հաճույք չի պատճառի:

600x580

Հաստ տակերով և սուր ծայրով կոշիկներով քայլվածքը դառնում է անփույթ, թափթփված: Ահա թե ինչու բժիշկները խորհուրդ են տալիս ամենօրյա օգտագործման համար կրել 4 սանտիմետր բարձրությամբ կրունկներով կոշիկներ: Դրանցով քայլվածքը դառնում է թռչկոտող, թեթև, էներգիայով լի:

600x580

Գեղեցիկ, կանացի քայլվածքի համար կատարեք ոտքերի համար նախատեսված վարճություններ: Դա կարող է լինել նաև արագ, աշխույք քայլքով աշխատանքի գնալը: Այդպիսի վարժության շնորհիվ դուք օդափոխում եք թոքերը, լավացնում արյան շրջանառությունը, ընդհանրապես, այդ պարագայում մարմնի բոլոր մկաններն աշխատում են: Սա ամենամատչելի վարժությունն է գեղեցիկ քայլվածք ունենալու համար:

600x580

Կարող եք օգտվել նաև այսպիսի վարժություններից. ձեռքերը դրեք կոնքերին, արմունկները ետ տարեք: Կանգնեք մատների ծայրերի վրա և այս դիրքով 1 րոպե քայլեք: Դրանից հետո 1 րոպե քայլեք «թեթև քայլքով» (ճոճվելով մաների ծայրերից դեպի ոտնաթաթը)` մի փոքր ծալելով ծնկները:

600x580

Կատարեք անկայուն քայլք վարժությունը: Այն պետք է կատարել հետևյալ կերպ. ձախ ոտքով սահեք առաջ, միաժամանակ բարձրացեք աջ ոտքի մատների վրա և մարմնի ծանրությունը փոխադրեք մատներից ոտնաթաթին` այդ ընթացքում ծալելով ծնկները:

600x580

Հաջորդ վարժությունը կոչվում է «պարույրային քայլ»: Վերջինիս կատարման համար պետք է բարձրանալ մատների ծայրերին, ապա քայլ անելով իջնել թաթերի վրա: Ընդ որում այդ ընթացքումպետք է արագ ծալել և բացել ծնկները և ապա դարձյալ բարձրանալ մատների ծայրերին: Այս վարժությունը պետք է կրկնել 25 անգամ:

600x580

Գեղեցիկ կեցվածք կարող է ապահովել նաև մատների ծայրերի վրա սենյակում 1 րոպե կատարած վազքը, որից հետո 40 վայրկյան արագ տեմպով կատարեք 2 վարժություն:

Գեղեցիկ քայլվածքի համար հրաշալի վարժանք է վալսը: Պարեք 1-2 րոպե երևակայական երիտասարդի հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 19013 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 888 անգամ
01.05.2026
Դիտվել է 698 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster