Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես ճիշտ քսել կրեմ դեմքին, աչքերի շուրջը և պարանոցին

15.11.2014

Կոսմետիկ միջոցները քսելիս անզգույշ կամ հապշտապ շարժումները ձգում են մաշկը, ինչը հետագայում հանգեցնում է թորշման և դեմքին ու պարանոցի շրջանում կնճիռների առաջացման:

Այդ իսկ պատճառով, թանկագին կանայք, սիրեք ձեր մաշկը և խնամքով վերաբերվեք դրան, քանի որ միայն այդ դեպքում այն երկար տարիներ կտահպանի իր փայլն ու գեղեցկությունը: Հիշեք, որ դեմքին կրեմ քսելը դա հատուկ արարողակարգ է, որը շատ չի խլի ձեր ազատ ժամանակից: Արարողակարգից առաջ լվացվեք գոլ ջրով կամ մաշկը մաքրեք հատուկ հեղուկներով և հարմարավետ տեղավորվեք հայելու առջև: Եկել է կրեմը քսելու ժամը:

Ինչպես ճիշտ քսել կրեմը դեմքին

Դեմքի մաշկին կրեմը պետք է քսել նուրբ շարժումներով՝ մատների ծայրերով: Աշխատեք ձգվող մաշկի վրա կատարել թեթև հարվածող շարժումներ: Մատների ծայրերով կրեմ քսելու առավելությունը լրացուցիչ տաքացնելն է, ինչի արդյունքում արդյունավետ բաղադրիչները արագ են ներթափանցում մաշկի մեջ:

Թեթև մեսող շարժումները պետք է ուղղված լինեն ներքևից դեպի վեր, կենտրոնից դեպի կողքերը: Այսինքն` ունքերի սկզբից` մազերի աճման ուղղությամբ, կթի ծայրից դեպի աչքերի միջև ընկած հատված, քթի թևիկներից դեպի այտոսկրերի շրջակայք և կզակից դեպի այտեր:

Ճակատին կրեմ քսելիս հարկ է կատարել նուրբ հորիզոնական շոյանքներ ճակատի կենրոնից դեպի քունքերի շրջանը:
Կրեմի ազդեցությամբ զուգակցված այդպիսի հոգատար մերսումը մաշկին հնարավորություն կտա երկար տարիներ մնալ շողացող և երիտասարդ:

Ինչպես ճիշտ քսել կրեմ աչքերի շրջանում

Ամենանուրբ մաշկը գտնվում է աչքերի շրջանում, այդ իսկ պատճառով կրեմն այս հատվածում անհրաժեշտ է քսել առանձնահատուկ խնամքով: Որպես կոսմետիկ միջոց կարելի է ընտրել խոնավացնող կամ մաշկը սնուցող կրեմ:

Կրեմը պետք է քսել աչքի արտաքին անկյունից դեպի ներքին ուղղությամբ, այնուհետև վերին թաթիչի շրջանում և կրկին` դեպի աչքի արտաքին անկյուն: Ձեր շարժումները պետք է լինեն թեթև կամ նուրբ հարվածներով: Ոչ մի դեպքում չի կարելի ձգել աչքի հատվածի մաշկը, քանի որ դա հանգեցնում է միմիկական կնճիռների առաջացման:

Կրեմի շրջանաձև քսելու շնորհիվ մանր կնճիռները հարթվում են, իսկ նուրբ մաշկը թուլանում և հանգստանում է: Աչքերի շուրջ կրեմը քսում են անանուն մատով, ինչի հաշվին մաշկի վրա նվազագույն ճնշում է գործադրվում:

Կրեմի ճիշտ քսելու եղանակը պարանոցին

Կրեմ քսելիս շատ կանայք հանիրավի մոռանում են պարանոցի մասին, որը նույնպես, ինչպես և դեմքը, ունի խոնավացման ու խնամքի կարիք: Որպեսզի ձեր պարանոցը երկար տարիներ մնա հմայիչ, մի մոռացեք դեմքի ու պարանոցի համար նախատեսված վարժություններ կատարել, ինչպես նաև կրեմ քսել՝ ըստ մերսման գծերի: Այս շրջանում կոսմետիկ միջոցները հարկ է քսել ներքևից վերև:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

Դիտվել է 26037 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1237 անգամ
19.06.2026
Դիտվել է 393 անգամ
23.06.2026
Դիտվել է 201 անգամ
25.06.2026
Դիտվել է 31 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster