Հաքերային հարձակման նոր զոհն է դարձել երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Նրա հինգերորդ ստուդիական «1989» ալբոմը համացանում հայտնվել է պաշտոնական ներկայաումից երեք օր առաջ, որը ծրագրված էր անցկացնել հոկտեմբերի 27-ին:
Ինչպես գրում է US Weekly-ին, գողացված ֆայլը ներբեռնվել է ֆրանսիական սերվերից: Երգչուհու երկրպագուները սրնեղած են և կոչ են անում չօգտվել գողացված երգերը տեղադրած աղբյուրից:
Ըստ Just Jared պորտալի տեղեկության, սկզբից YouTube-ում հայտնվել է Blank Space երգը: Մի քանի ժամ անց Սվիֆթի ձայնագրման կենտրոնն այն հեռացնում է:
Սակայն հաքերներին հաջողվում է գողանալ ոչ միայն ձայնասկավառակի 13 երգերը: Ընդհանուր առմամբ նրանց ձեռքն է ընկնում 19 երգ, ներառյալ այն, որը ձայնագրվել են Target Edition բացառիկ տարբերակի համար: Target-ը խանութների ցանց է, որտեղից սկսվում են Թեյլոր Սվիֆթի նոր սկավառակի ամերիկյան վաճառքը:
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։