Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Բեմում ես մերկանում եմ հոգով, հագուստը մնում է իմ հագին. Թեյլոր Սվիֆթ

28.08.2014

Նրա նոր Red ձայնասկավառակն ավելի քան 50 երկրի չարտերում զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նա պարբերաբար հայտնվում է ամենահայտնի ամսագրերի գլխավոր էջերին, շարունակում ստանալ բազմաթիվ մրցանակներ, ունի երկրպագուների միլիոնանոց բանակ, բայց, միևնույն է, այդ ամենը նրան չեն դարձնում ինքնահավան. նախկինի պես ուրբաթ երեկոներին Թեյլորն ընկերուհիների հետ քաղցրավենիք է թխում իր խոհանոցում:

Թեյլոր Ալիսոն Սվիֆթը լույս աշխարհ է եկել 1989 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ռեդինգ քաղաքում: Նրա հայրը` Սքոտ Կինգլի Սվիֆթը, ֆինանսական խորհրդատու է, իսկ մայրը` Անդրեան, տնային տնտեսուհի: Նրանց ընտանիքն ուներ մի քանի ամերիկյան վարգի ձիեր ու շոտլանդական պոնի, և Թեյլորի առաջին հոբբին դրանց հետ խաղալն էր և քշելը:

 600x580

Դեռևս մանուկ հասակից սիրել է երգել և ապրել է երաժշտությամբ: Ինը տարեկանից հաճախ այցելել է Բրոդվեյ և մասնակցել վոկալի ու թատերական դասերի: Երկար ժամանակ անհաջողությունների մատնվելուց հետո, 11 տարեկանում նա վերջապես հաղթում է տաղանդների տարածաշրջանային մրցույթում` կատարելով ԼեԱն Ռիմսի «Big Deal» երգը:Մեծացող հավակնությունները սկսում են առանձնացնել Սվիֆթին հասրակ դպրոցական կյանքից:

Երբ Թեյլորը դեռ 14 տարեկան էր, Սվիֆթերի ընտանիքը տեղափոխվում է Հենդերսոնվիլ: Հենց այստեղ էլ սկսում է նրա` երգչուհու կարիերան country ոճում: 2006 թվականին լույս է տեսնում Թեյլորի «Taylor Swift» առաջին ձայնասկավառակը: Այն բաղկացած էր 11 երգից, որոնց բոլորի հեղինակը կամ համահեղինակը հենց ինքն էր: Ձայնասկավառակը երգչուհուն միանգամից հայտնի է դարձնում և մի շարք հաջողություններ բերում: Ալբոմին զուգահեռ այդ ժամանակաշրջանում նա մասնակցում էր համերգների և կատարում իր սիրելի արտիստների` Ռիհանայի, Էմինեմի և Բեյոնսեի երգերից:

 600x580

Թեյլորի մոտ ամեն ինչ փոխվեց 2008 թվականի սկզբին, երբ նա սկսեց հանդիպել Ջոնաս եղբայրներից Ջոի հետ: Սերը աղջկան թևեր տվեց, և նա կրկին սկսեց ստեղծագործել: Արդյունքում երկրպագուների կողմից երկար սպասված երկրորդ` «Fearless», ձայնասկավառակը: Երգերից յոթի հեղինակը ամբողջությամբ նա էր:

New York Times-ը Թեյլորին բնորոշեց որպես ժամանակաշրջանի փոփի լավագույն երգահաններից մեկը: Ամերիկյան հայտնի Ellen հաղորդաշարը հատուկ առանձին հաղորդում նկարահանեց այդ ձայնասկավառակի և երգչուհու ու Ջոի հարաբերության մասին: Ի ուրախություն Սվիֆթի տղա բազմահազար երկրպագուների` մի քանի շաբաթ անց զույգը բաժանվեց, և երիտասարդ երգչուհու սրտում կրկին տեղ ազատվեց:

 600x580

Հաջորդ տարի սկսվեց մրցանակների հեղեղ թափվել Թեյլորի վրա: Դրանք նա ստանում էր մեկը մյուսի հետևից: 2009 թվականին սկսեց երգչուհու Fearless կոչվող հյուրախաղերի շարքը: Ընդհանուր 105 համերգից 90-ը նա անցկացրեց Հյուսիսային ամերիկայում, վեց անգամ ելույթ ունեցավ Եվրոպայում, ութ անգամ` Ավստրալիայում և մեկ անգամ` Ասիայում:

2009 թվականի MTV Video Music մրցանակաբաշխության ժամանակ Թեյլորը դարձավ առաջին counrty ոճի երգչուհին, ով արժանացավ մրցանակի «Լավագույն երգչուհու տեսահոլովակ» նոմինացիայում: Նրա շնորհակալական խոսքի ժամանակ բեմում հայտնվեց ռեպեր Քեյն Ուեսթը և նրանից խլելով բարձրախոսը հայտարարեց, որ Բեյոնսեի «Single Ladies» տեսահոլովակը, որը նույնպես նոմինացված էր նույն անվանակարգում, լավագույններից մեկն է ամբողջ պատմության մեջ: Այնուհետև նա վերադարձրեց բարձրախոսը Սվիֆթին, սակայն նա բավական վրդովված լինելով տեղի ունեցածից, այլևս չշարունակեց կիսատ թողած ելույթը: Ռեպերի արարքը բացասական արձագանք գտավ դահլիճում: Մի փոքր անց, երբ Բեյոնսեն ստանում էր «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակը նույն «Single Ladies» տեսահոլովակի համար, նա բեմ հրավիրեց Սվիֆթին և խնդրեց ավարտին հասցնել իր շնորհակալական խոսքը:

 600x580

Նույն թվականի վերջին Սվիֆթը հանդիպում էր դերասան Թեյլոր Լոտների հետ, հանրությանն առավել հայտնի «Մթնշաղ» ֆիլմից: Նրանք միասին նկարահանվեցին «Սուրբ Վալենտինի օրը» ռոմանտիկ կատակերգությունում: Երբ բաժանվեցին` երգչուհին նրան նվիրեց Back to December երգը:

Այնուհետև երկրպագուներին ներկայացվեց «Speak Now»` թվով երրորդ ձայնակավառակը: Դրան նվիրված նա Speak Now անվանեց իր հերթական համաշխարհային համերգային ուղևորությունը: Վերջինիս շրջանակներում Թեյլորը համերգների ժամանակ հրավիրել էր իր հետ կատարելու բազմաթիվ հայտնի երգիչ-երգչուհիների, ինչպիսիք էին Ջասթին Բիբերը, Սելենա Գոմեսը, Նիկի Մինաժը, Ֆլո Ռիդան, Աշերը և այլոք:

 600x580

2011 թվականին Թեյլոր Սվիֆթը զբաղեցրել է քսաներորդ հորիզոնականը Maxim ամսագրի կազմած տարվա ամենասեքսուալ կանանց ցուցակում:

Հաջորդ տարի Սվիֆթը ձայնագրեց իր թվով չորրորդ` Red ձայնասկավառակը: Հենց առաջին շաբաթում այն վաճառքի քանակով գերազանցեց բոլորի սպասելիքները: Արդեն 2013-ի ավարտին այն վաճառվել էր ավելի քան վեց միլիոն օրինակով: Red-ի ժամանակաշրջանում կրկին ակտիվացան Թեյլորի անձնական կյանքի մասին շշուկները: Պապարացիները նրան բռնեցրին One Direction խմբի անդամներից Հարրի Սթեիլսի հետ: Gawker բլոգը գրեց, որ նա հանդիպում է «տիեզերքի բոլոր տղամարդկանց հետ»: Վեսթբորոյի բապտիստական եկեղեցին բոյկոտեց Սվիֆթի համերգները:

Սակայն այս աղմուկը ընդհանրապես չընկճեց երիտասարդ երգչուհուն: Նա կրկին մեկնեց շրջագայությունների` հանդես գալով ութ տարբեր երկրների հայտնի բեմերում` համաշխարհային աստղերի հետ միասին: Այս տարվա հոկտեմբերի 27-ին կթողարկվի նրա հինգերորդ` 1989 կոչվող ձայնասկավառակը:

Թեյլորի վերջին տեսահոլովակը՝ Shake it off-ը, կարող եք դիտել LADYNEWS TV-ում: ՝

Ես ոչինչ չէի փոխի իմ կյանքում: Ես գնահատում եմ բոլոր սխալներս, բոլոր հիասթափություններս, երջանկության բոլոր ակնթարթները:

Երբ տղամարդը մեկ ժամ իր մասին է պատմում, ես մտածում եմ. Հետաքրքիր թվալու փոխարեն ավելի լավ է ցույց տար հետաքրքրվածություն:

Իմ լավագույն երգերը ծնվել են իմ կյանքի ամենադժվար պահերին:

Պատրաստեց` Նորայր Զորյանը

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11687 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-11-2026 11:51
Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, հոկտեմբերի վերջին դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան: 28-ամյա կինը հոր կտակի կատարող Ջոն Բրանկային մեղադրել է գումարը պահելու մեջ: Նա պնդում է, որ երաժշտի մահից 17 տարի անց ոչ ոք ոչինչ չի ստացել: Փերիսը պնդում է, որ ժառանգությունը ստանալու ուշացման իրական պատճառ չկա: Խոսքը գնում է պատկառելի 600 միլիոն դոլարի մասին:
04-11-2026 11:38
«Տեսնել ամեն ինչ» ֆիլմը, որը պատմում է խաբեբա Էլիզաբեթ Հոլմսի մասին, դարձել է այս տարվա ամենամեծ նախագծերից մեկը։ Այն անվերջ քննարկվել է սոցցանցերում, վավերագրական ֆիլմի համար գրանցել է վարձույթի ռեկորդ և նախատեսվում է, որ այս գալիք մրցանակաբաշխությունների սեզոնի ընթացքում կմրցի հեղինակավոր մրցանակների համար։ Ֆիլմի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ այն նույնիսկ խախտել է «Օսկար»-ի կանոնը. արարողության 98-ամյա պատմության մեջ առաջին անգամ վավերագրական ֆիլմը կքննարկվի հիմնական, այլ ոչ թե հատուկ անվանակարգերում։
04-11-2026 10:42
Նյու Յորքի քաղաքապետի կինը՝ նկարչուհի Ռամա Դուվաջին, հավակնում է դառնալ նորաձևության խորհրդանիշ։ Նրան արդեն անվանում են «ժամանակակից արքայադուստր Դիանա»։ 29-ամյա Ռամա Դուվաջին  սիրիական ծագում ունի։ Նրա էջն ունի 250,000 հետևորդ, և գրեթե բոլոր գրառումները նվիրված են իր արվեստին։ Նա ստեղծում է սև-սպիտակ գծանկարներ, գունագեղ մուլտֆիլմային ոճի նկարներ և անիմացիաներ, որոնք արտացոլում են նրա քաղաքական դիրքորոշումը։ Ռաման նաև համագործակցում է խոշոր ընկերությունների հետ. օրինակ՝ անձնական կայքում ներկայացված են նրա աշխատանքները The New Yorker-ի, The Washington Post-ի, Apple-ի, Spotify-ի և VICE-ի հետ։
04-11-2026 09:58
91-ամյա բրիտանացի դերասանուհի Ջուդի Դենչը հայտնել է, որ տեսողության խնդիրները ստիպել են իրեն դադարեցնել դերասանական կարիերան, հաղորդում է Page Six-ը: Աստղի խոսքերով՝ այլևս չի կարող աշխատել թատրոնում կամ կինոյում, և նույնիսկ սցենարներ կարդալն անհնար է դարձել:
04-11-2026 02:06
Սոցիալական ցանցերի օգտատերերը սուր քննադատում են երգիչ Ալեքսեյ Վորոբյովին՝ իր ենթադրյալ ապօրինի երեխային չճանաչելու համար, երբ ակտիվ հրապարակում է կնոջ՝ օպերային աստղ Աիդա Գարիֆուլինայի և նրա դստեր՝ Օլիվիայի հետ ընտանեկան կյանքը։ Աղմուկը ծագել է տղայի մոր՝ հայտնի առցանց սննդաբան Նատալյա Զուբարևայի կողմից հրապարակված տեսանյութից հետո։ Տեսանյութում նրա հնգամյա որդին՝ Լեոն, արտահայտիչ կերպով արտասանում է Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 897 անգամ
02.11.2026
Դիտվել է 781 անգամ
29.10.2026
Դիտվել է 454 անգամ
30.10.2026
Դիտվել է 413 անգամ
31.10.2026
Դիտվել է 315 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster