Սերենա Ուիլիամսը` 2014 թվականի WTA Finals-ի հաղթող
26.10.2014
Հոկտեմբերի 26-ին Սինգապուրում ավարտվեց 2014 թվականի WTA ամփոփիչ առաջնությունը: Ամերիկուհի Սերենա Ուիլիամսն իր մարզական կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ նվաճեց այս պատվավոր տիտղոսը:
Այս տարի եզրափակչում նրա մրցակիցը ռումինուհի Սիմոնա Հալեպն էր: Չորս օր առաջ իր կարեիրայի ընթացքում վատագույն հանդիպուներից մեկն անցկացրած Սերենան, ով պարտվեց Սիմոնային, կարողացավ ռևանշի հասնել երիտասարդ մրցակցի նկատմամբ: Թույլ խաղասկզբից հետո թվաց, թե ռումինուհին կկարողանա կրկնել խմբային փուլի հրաշքը: Սակայն Ուիլիամսն այլ կարծիքի էր: Նա հավաքվեց և նախ 6-3, ապա 6-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ` ապացուցելով բոլորին, որ ներկա պահին իրոք լավագույնն է աշխարհում:
-Նա շատ լավ սկսեց հանդիպումը, և այդ պահին ես ինձ ասացի` հանգիստ: Մեկ անգամ արել եմ դա, և էլի կարող եմ անել,- խաղից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ ասաց Ուիլիամսը:- Ես պարտվել էի նրան մի քանի օր առաջ և գիտեի, որ Սիմոնան կարող է շատ լավ խաղալ, բայց եթե ուզում էի հաղթել, պետք է ավելի լավ խաղ անցկացնեի, ինչն էլ արեցի:
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3425 անգամ
|