Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Գեղեցիկ քայլվածք. տանը՝ վարժություններ, դրսում՝ արդյունքը

30.03.2012

Քայլվածքը կնոջ իմիջի գլխավոր տարրերից է: Ինչքան էլ գեղեցիկ հագնված ու հարդարված դուրս գաք տնից, Ձեր արտաքին անթերի տեսքի վրա կարող է միանգամից ստվեր գցել կոպիտ, չմշակված քայլվածքը:

Շատ աղջիկներ ծնվում են բնատուր նազելի քայլվածքով, իսկ մյուսները կարող են հասնել դրան սեփական ջանքերով: Խոսքը, սակայն, միայն նազելիության մասին չէ, այլ այն կեցվածքի ու քայլվածքի, որով հիանում եք Դուք, բայց դժվարանում եք ձեռք բերել: Հավատացեք, որ միակ դժվարությունը հետեւողականությունն է: Մի քանի խորհուրդներ, եւ Դուք կկանգնեք ճիշտ ճանապարհին:

Սկսենք վարժություններից.

1. Տեղում քայլերը շատ օգտակար են: Բայց սրանք մի քիչ տարբերվում են հանրածանոթ տեղում քայլից: Անհրաժեշտ է շարժել միայն կրունկը, իսկ ոտքի թաթերը չպետք է կտրվեն հատակից: Ընդ որում' շարժվող ոտքը պիտի ծալվի նաև ծնկում, իսկ մյուսը' ուղիղ պիտի լինի և ամուր ձգված: Վարժությունը օգտակար է արագ տեմպի դեպքում:

2. Նստած դիրքում ոտքերով շրջանաձև շարժումներ անելը ևս կարևոր վարժություն է: Պետք է նստել, մի ոտքը գցել մյուսի վրա և շրջանաձև պտտել նախ աջ, ապա' ձախ: Հետո փոխել ոտքը:

3. Տանը քայլեք՝ գլխին գիրք կամ որեւէ թեթեւ առարկա դրած: Սա շատ արդյունավետ վարժություն է մեջքը մշտապես ուղիղ պահելու համար:

4. Տանը քայլելիս կարելի է կիրառել նար հետևյալ վարժությունը: 4 քայլ կատարեք կրունկի, ապա' 4 քայլ ոտնաթաթի վրա: Այդ ընթացքում հնարավորինս ձգվեք վեր:

5. Ոտքերի առողջությունից է մեծապես կախված գեղեցիկ քայլվածքը, իսկ այդ առողջության գրավականը շատ քայլելն է: Գարնան այս օրերին շատ հաճելի է ուղղակի զբոսնելը: Բաց մի թողեք հնարավորությունը:

Հիշեք նաև գեղեցիկ քայլվածք ունենալու համար անհրաժեշտ մի քանի նախապայման՝

1. Բարձրացրեք ոտքերն ամեն անգամ, երբ հնարավորություն ունեք հանգստանալու: Ոտքերի խնդիրները սովորաբար սկսվում են արյան վատ շրջանառությունից, հետևաբար, երբեմն-երբեմն ուղղակի անհրաժեշտ է վերև պահել ոտքերը: Եթե պայմանները թույլ են տալիս, կարող եք աշխատավայրում հարմարություններ ստեղծել ոտքերը վեր պահելու համար (օրինակ՝ դնել փոքր աթոռի վրա):

2. Եթե ոտքերի վրա նկատում եք երակների լայնացում, մի հուսահատվեք: Սա ունի իր բուժումը, ուղղակի պետք չէ թույլ տալ, որ հիվանդությունը զարգանա: Շատ օգտակար է կոսմետիկ նպատակներով օգտագործվող սառույցի կիրառությունը: Կարող եք նաև լոգանք ընդունելիս ուղղակի ցնցուղը սահեցնել ոտքի երկայնքով' վերից վար ու հակառակը:

3. Շատ օգտակար է երեկոյան սոդայով լոգանքը ոտքերի համար: Ոտքերը լվանալիս ջրի մեջ լցրեք 2 ճաշի գդալ սոդա: Պահպանեք ոտքերի առողջությունը, որպեսզի նրանք պարգեւեն ձեզ գեղեցիկ քայլելու հաճույքը: Իսկ մնացածը ձեռք կբերեք վերեւում նշված վարժությունների օգնությամբ:

Դիտվել է 11240 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1157 անգամ
19.06.2026
Դիտվել է 378 անգամ
18.06.2026
Դիտվել է 353 անգամ
23.06.2026
Դիտվել է 159 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster