Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ադրիանա Կարեբոն անձամբ կծանոթանա Հայաստանին

14.10.2014

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի` հանուն Հայաստանի ու Ղարաբաղի բարեկեցության անցկացվող հեռախոսամարաթոնի այս տարվա կնքամայրն է աշխարհահռչակ մոդել Ադրիանա Կարեմբոն (Սկլենարիկովան):

Լրատվամիջոցների հաղորդմամբ` երկրին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով Ադրիանա Կարեմբոն Հայաստան կայցելի այս տարվա նոյեմբերի 15-21-ը, իր ամուսնու` ֆրանսահայ գործարար Արամ Օհանյանի ուղեկցությամբ:

Այսօր Ադրիանա Կարեմբոն (Սկլենարիկովան), ում լուսանկարը կարելի է գտնել գործնականում ցանկացած առաջատար տպագիր հրատարակություններում, աշխարհի ամենապահանջված սոպերմոդելներից մեկն է: Նա ծնվել է այն ժամանակվա Չեխոսլովակիայի Բրեզնո քաղաքում 1971 թ. սեպտեմբերի 17-ին: Ապագա հանրահայտ մոդելի և դերասանուհու մայրը բժշկուհի էր, իսկ հայրը` ինժեներ:

 600x580

Իր աշխատանքային ուղին այժմ արդեն աշխարհահռչակ մոդելը սկսել է դեռևս 17 տարեկանում, երբ մեկնել էր Պրահա` տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելու նպատակով: Չի կարելի ասել, թե Ադրիանան մանկուց երազել է բեմահարթակով քայլելու, ամսագրերի շապիկների համար լուսանկարվելու մասին: 17-ամյա աղջկա ծրագրերում բժիկ-դիետոլոգ դառնալն էր:

Ինչպես մյուս հայտնի մոդելների պարագայում, Սկլենարիկովային նկատում են պատահաբար` սուպերմարկետում: Հենց այստեղ են նրան առաջարկում մասնակցել Պրահայում անցկացվող գեղեցկության մրցույթին, որտեղ աղջիկը հաղթող է ճանաչվում և ստանում Փարիզում նկարահանումների մասնակցելու հրավեր:

Այդպիսի հաջողությունն Ադրիանա Սկլենարիկովան ընդունում է բավականին թերահավատորեն: Աղջիկն իրեն ֆոտոգենիկ չէր համարում, ամաչում էր իր արտաքինից, սակայն մեծ էր Էյֆելյան աշտարակը տեսնելու ցանկությունը, այդ իսկ պատճառով՝ չհրաժարվեց:

 600x580

Ադրիանայի առաջին լուսանկարները հայտնվեցին դեռևս 1996-1997 թվականներին, երբ երիդասարդ աղջիկը հայտնվեց այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Elle-ն, Cosmopolitan-ը, Hola-ն: 1999-ին սլովակ գեղեցկուհուն հրավիրում են Իսպանիայի ամենահզոր հրատարակության` GQ-ի շապիկի համար նկարահանվելու:

Հասցրել է Սկլենարիկովան աշխատել այնպիսի նորաձևության գործակալություններում, ինչպիսիք են Elite Modeling-ը` Միլանում և Next-ը` Նյու Յորքում: Բազմաթիվ անգամ Ադրիանայի լուսանկարները հրապարակել են Laura Biagiotti, Byron Lars, Levante Hosiery, Onyx Jeans, Love Sex Money, Roberto Cavalli, Red Point, Peroni Beer ֆոտոընկերությունները:

Այդուհանդերձ, այդ լուսանկարները չէին, որ Ադրիանա Սկլենարիկովային համաշխարհային հռչակ բերեցին: Աղջկա աշխատանքային գործունեության վրա շրջադարձային եղավ կանացի ներքնազգեստի խոշորագույն արտադրող Wonderbra ընկերության հետ կնքած երկամյա պայմանագիրը:

Չնայած նրան, որ Ադրիանա Սկլենարիկովան մոդելի համար ունի ոչ այնքան բարձր հասակ` 185սմ, նա արդեն հասցրել է գրանցվել Գինեսի գրքում` շնորհիվ իր հրաշալի ոտքերի: 2000 թվականին Ադրիանան ճանաչվեց աշխարհում ամենաերկար ոտքեր ունեցող կինը (124 սմ):

 600x580

Գեղեցկուհին իր քաշը պահպանում է հատուկ սննդակարգի միջոցով: Մոդելի կազմվածքը պահպանելուն օգնում են անդադար ինքնաթիռային թռիչքները, ամսագրերի համար արվող ֆոտոշարքերը, կինո և գովազդային նկարահանումները: Ադրիանային իրավամբ կարելի է համարել գեղեցկության չափանիշ` նրա կրծքավանդակի, գոտկատեղի և կոնքերի շրջագծերը համապատասխանաբար կազմում են 92սմ, 59սմ և 91սմ:

Ադրիանա Սկլենարիկովան այսօր աշխատում է ոչ միայն մոելային ոլորտում: Նա ակտիվ կերպով նկարահանվում է նաև ֆիլմերում: 2004 թվականից Ադրիանան էկրաններին է հայտնվում այնպիսի կինոֆիլմերում, ինչպիսիք են «Jak básníci neztrácejí nadeji», «3 աղջիկներ», «Ադրիանան և ես», «Աստերիքսը օլիմպիական խաղերում»:

Մոդելն ակտիվ նկարահանվում է նաև սերիալներում: Ընդ որում` դրանցից վեցում նա խաղում է ինքն իրեն:

 600x580

Սուպերմոդելն ամուսնացած է եղել Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարեմբոյի հետ: 1998 թ. դեկտեմբերի 22-ին վավերացված ամուսնությունը ձգվել է 15 տարի և ընդհատվել մոդելի նախաձեռնությամբ այն պատճառով, որ նրան չէր գոհացնում ամուսնու ապրելակերպը մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո:

2014 թվականի հունիսի 14-ին Ադրիանան ամուսնանում է ֆրանսահայ հայտնի գործարար, ծնունդով երևանցի Արամ Օհանյանի հետ:

 600x580

Ներկայումս Ադրիանան մշտական աշխատանքային հարաբերություններ է պահպանում Victoria`s Secret-ի հետ: Նա պայմանագիր է կնքել Sky Europe ավեաընկերության հետ, որը մոդելին առաջարկել է դառնալ ընկերության դեմքը:

Մոդելը մշտապես կազմակերպում է բարեգործական երեկոներ, ակտիվորեն աջակցում «Կարմիր խաչ» կազմակերպությանը: Նա նաև TELE SHOWBIZ տպագիր հրատարակության փոխտնօրենն է:

Նշենք, որ մոդելային իր գործունեությանը Ադրիանան հրաժեշտ տալ դեռ չի պատրաստվում: Միաժամանակ լրատվամիջոցներն անընդհատ նշում են, որ նրան անչափ դուր է գալիս ֆիլմերում նկարականվելը: Մոդելի խոսքով` դերասանուհու աշխատանքն իր առջև բացում է զարգացման ու ստեղծագործական ավելի մեծ հնարավորություններ, քան մոդելային գործը:

 600x580

Հայաստան այցի ընթացքում Ադրիանա Կարեմբոն եւ Արամ Օհանյանը կայցելեն այն վայրերը, որտեղ Ֆրանսիայի Հայաստան համահայկական հիմնադրամն աշխատանքներ է իրականացրել, այդ թվում` Տավուշի մարզ, Օշականի դպրոց:

Այցի շրջանակներում հյուրերը կլինեն նաեւ այն վայրերում, որտեղ Արամ Օհանյանը անցկացրել է իր մանկությունը, եւ որտեղ 1950-ականներին բնակվել է նրա հայրը՝ Տաքես Օհանյանը, ով եղել է ծանր քաշային կարգի բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն:

Պատրաստեց` Լիլիթ Պետրոսյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11969 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 616 անգամ
01.05.2024
Դիտվել է 485 անգամ
26.04.2024
Դիտվել է 236 անգամ
27.04.2024
Դիտվել է 236 անգամ
30.04.2024
Դիտվել է 187 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster