Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Տղամարդկանց ինչն է կանանց առավել նյարդայնացնում

08.10.2014

Տղամարդիկ ունեն բազմաթիվ վնասակար սովորություններ, որոնց հետ մեզ այնքան դժվար է հաշտվելը: Ամբողջ այդ «շորերը որտեղ ասես թափված են», չլվացված ամանեղենը և այլն: Սակայն ըմբռնումով պետք է մոտենալ ցանկացած մադու, այդպես չէ՞: Մենք էլ ենք այդպես կարծում և ներկայացնում ենք նրա վարքագծի այն դրսևորումները, որոնք կարելի է բարեհամբույր կերպով ներել` նկատի ունենալով...մեր նպատակները:

Նա ամենուր թափթփում է ներքնազգեստը

Ամեն ինչ պարզ է: Տղամարդը պարզապես դա չի նկատում: Նա կարծում է, որ այդպես էլ լավ է, կարգավորված: Այդ իսկ պատճառով` որքան էլ դուք նրան նախատեք դրա համար, քիչ բան կփոխվի, կարող եք անգամ ժամանակ չկորցնել: Պարզապես լվացքի համար նախատեսված կողովը դրեք այնտեղ, որտեղ նա սովորաբար թողնում է ներքնազգեստը:

Նա ասում է. «տեքդ վատը չէ»

Իսկ դուք պատրաստ եք նրա աչքերը հանել այդ «վատը չէի» համար: Առավել ևս, երբ նա այդ ասելուց անգամ ձեզ վրա չի նայում, իսկ դուք մեկ ժամ ձեզ կարգի էիք բերում: Բայց հավատացեք, հենց որ դուք հայտնվեք նրա ընկերների շրջապատում, նա անմիջապես ամեն ինչ կտեսնի ու կգնահատի, թե որքան է իր բախտը բերել:

Նա ընկերներին առաջին տեղում է դնում

Այդպես թվում է: Հեշեք, երբ դուք հիվանդանում եք, նա բաց է թողնում շաբաթօրյա գարեջրով խեցգետինը, որպեսզի շտապի դեղատուն, իսկ այնուհետև ողջ երեկո ձեզ համար թեյ պատրաստի: Սակայն, եթե նա ընտրության առջև է` կամ ձեզ հետ կինոթատրոն, կամ ընկերների հետ` բիլիարդի, տղամարդը, չգիտես ինչու, միշտ ընտրում է բիլիարդը: Այս պարագայում ավելի լավ է թուլանաք և նրան ընդունեք այնպիսին, ինչպիսին կա:

Նա անհոգ է

Այո, այս պարագայում ևս պետք է նրան ընդունել այնպես, ինչպիսին կա և մի փորձեք փոխել: Տղամարդիկ սովորաբար ամեն ինչ տեսնում են դրական լուսի ներքո, իսկ մենք` կանայքս, ավելի վատատես ենք: Սակայն պատկերացրեք, եթե երկուսն էլ միաժամանակ թախծի գիրկն ընկնեին:

Նա իրեն պահում է ինչպես մեծ երեխա

Գանգատվելու կարիք չկա. ինքներդ եք դրան նպաստել նրանով, որ չափից դուրս նրա մասին հոգ եք տարել: Տղամարդը սովորել է, ավելին` զգացել է իր դերի ողջ հմայքը: Այժմ միակ տարբերակը մեղմորեն, հետևողականորեն նրան հետ վարժեցնելն է:

LADYNEWS.am

Դիտվել է 10447 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 591 անգամ
15.05.2024
Դիտվել է 141 անգամ
17.05.2024
Դիտվել է 52 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster