Թուրքիայի Ստամբուլ և Անկարա քաղաքներում շարունակվում է կանանց բասկետբոլի աշխարհի առաջնությունը: Խմբերում արդեն կայացել են երկրորդ տուրի հանդիպումները:
A խմբում իսպանուհիներն այս անգամ ծնկի բերեցին բրազիլուհիներին 83-56 հաշվով, իսկ չեխերն իրենց հերթին ճապոնուհիներին` ավելի համեստ` 71-57 հաշվով:
Հաջորդ` B խմբում, շարունակում է բոլորին զարմացնել Թուրքիայի հավաքականը: Դաշտի տերերը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան՝ այս անգամ 55-44 հաշվով հաղթելով կանադուհիներին և ամրագրեցին իրենց տեղը մյուս փուլում: Ֆրանսուհիները առաջին տուրում կրած անակնկալ պարտությունից հետո այս անգամ հաղթեցին Մոզամբիկի ընտրանուն` 89-45:
C խմբի ֆավորիտ Ավստալիայի հավաքականն առավելության հասավ Կորեայի հավաքականի նկատմամբ` 87-54: Խմբի մյուս խաղում բելառուսները վերջին րոպեին վեց միավոր վաստակեցին և համառ պայքարում հաղթանակը կորզեցին Կուբայից ժամանած բասկետբոլիստուհիների հետ մրցավեճում` 70-69:
Եվ վերջապես` D խմբում աշխարհի գործող չեմպիոնները` ամերիկուհիները, այս անգամ քսան միավորի տարբերությամբ առավելության հասան Սերբիայի հավաքականի նկատմամբ և ապահովեցին իրենց տեղը ¼ եզրափակչում: Չինուհիներն իրենց հերթին 65-39 հաշվով հաղթեցին Անգոլայի ընտրանուն և վերջին տուրում Սերբերի հետ կպարզեն, թե ովքեր են միանալու ԱՄՆ-ի հավաքականին և շարունակելու պայքարը հաջորդ փուլում:
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: