Ընդունեք, որ կարկանդակների մեջ կա որոշակի ռոմանտիզմ, իսկ խնձորովների մեջ` նաև հեքիաթային ինչ-որ բան: Առաջարկում ենք պատրաստել Վուլֆերի հանրահայտ խնձորով կարկանդակը, որը ձեզ մի փոքր կախարդանք կնվիրի, կստիպի մոռանալ կյանքի դժվարություններն ու հոգսերը:
Ի դեպ, սա եղել է ռուս բանաստեղծ Ա. Պուշկինի սիրելի կարկանդակը, և նա հաճախ է այցելել իր հարևան Վուլֆերին` վայելելու այս հրաշալի քաղցրավենիքը:
Բաղադրատոմսը` 6 բաժնի համար Պատրաստման ժամանակը` 50 րոպե
Անհրաժեշտ են`
1. շերտավոր խմոր` 500 գրամ 2. թթվասեր` 400 գ 3. մեղր` 100 գ 4. ձու` 2 հատ 5. խնձոր` 5 հատ 6. կարագ` 50 գ 7. դարչին` ըստ ճաշակի:
2. Խնձորները լվացեք, մաքրեք, միջուկը հեռացրեք: Խնձորները շերտ-շերտ կտրատեք և թավայի մեջ տապակեք` ավելացնելով կարագ: Եփեք մինչև փափկելը` ավելացնելով նաև մեղրը և դարչինը: Ջեռոցը տաքացրեք մինչև 200°C:
3. Թթվասերը և ձուն միասին լավ հարեք: Մեկ ձուն հարեք առանձին: Խնձորները լցրեք ձվա-թթվասերային զանգվածի մեջ և լավ խառնեք: Ստացվածը լցրեք խմորի վրա` ծալելով վերջինիս ծայրերը: Հարած ձուն քսեք խմորի մակերեսին և այն դրեք ջեռոցի մեջ: Թխեք մոտ 30-40 րոպե: Բարի ախորժակ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: