Տնական տապակած կարկանդակներն այնքան համեղ են, որ երբեմն արժե դրանցով ուրախացնեք ձեզ և ձեր մտերիմներին: Ներկայացնում ենք կարկանդակներ պանրով և կանաչեղենով:
Անհրաժեշտ են
Ալյուր` 150 գրամ ջուր` 75 գ աղ` 0,25 գ թթխմոր (չոր)` 0,25 գ թրթնջուկ` 150 գ սպանախ` 100 գ պանիր` 30 գ:
Պատրաստման եղանակը
1.Խառնել ջուրը ալյուրի և աղի հետ, ավելացնել թթխմորը և հունցել խմորը: Կարևոր է ատանալ միջին պնտության խմոր` այն չպետք է լինի ոչ շատ ամուր, ոչ էլ` թույլ: Թողնել հանգստանա կես ժամ:
2.Կտրատել կանաչին, պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Խառնել տարրայի մեջ, ավելացնել աղն ու պղպեղը, ապա` մի փոքր կտոր կարագ:
3.Խմորից ստանալ գնդեր և յուրաքանչյուրը բացել մինչև 10 սանտիմետր տրամագծով:
4. Խմորի վրա լցնել ստացված զանգվածը (40 գ):
5. Կարկանդակը փակել ծայրերից դեպի կենտրոն և «հյուսք» հյուսել:
6. Գաօջախի վրա տաքացնել թավան` կարագով, կարկանդակը դնել մեջը` «հյուսքով» դեպի ներքև, տապակել:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: