|
Փորձառու կնոջ գաղտնիքներից
14.07.2014
Եթե հարկ է արագ աճեցնել մազերը և դրանց փարթամություն ու փայլ հաղորդել, ապա սա ձեր բաղադրատոմսն է:
Քանի որ դոնդողը պարունակում է մեծ քանակությամբ պրոտեին, այն բարենպաստ է անդրադառնում մազերի և եղունգների «շինարարության» վրա:
Այդ ռումով խորհուրդ է տրվում օգտագործել ներկայացվող քսուկը:
Անրաժեշտ են.
1 ճաշի գդալ դոնդող, 3 ճաշի գդալ տաք ջուր, 1 թեյի գդալ շամպուն:
Դոնդողը լուծեք տաք ջրով, լավ խառնեք, որպեսզի գնդիկներ չլինեն, թողեք սառչի: Երբ դոնդողը փքվի` խառնեք նաև շամպունը: Քսեք մզերին և ծածկեք պոլիէթիլենե թաղանթով: Պահեք 20-30 րոպե:
Մազերը լավ լվացեք: Ձեր մազերն անկրկնելի փարթամ և փայլուն տեսք կունենան:
Շատերը մազերի ու եղունեգերի երկարացման համար դոնդողը նաև ներս են ընդունում: Արդյունքում, իրոք, ստացվում են ամուր եղունգներ ու վարսեր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 18883 անգամ
Читать на русском
|