|
Լվացվելու ճապոնական եղանակը
09.07.2014
Դեմքի խորը և անցավ մաքրման համար պետք է ոչ թե սկրաբ, այլ փրփուր: Այս մասին վաղուց գիտեն ճապոնուհիները, և լվացվելու իրենց մեթոդն իրականացնում են 2 փուլով:
Կպահանջվի.
Հիդրոֆիլային յուղ (կարելի է սովորական), ցանց` փրփուր ստանալու համար, օճառ: Ընթացակարգից առաջ, եթե դեմահարդարում ունեք, անհրաժեշտ է ազատվել դրանից:
Փուլ 1 Չոր դեմքի վրա քսում ենք յուղը (զեյթունի, խաղողի կորիզի, մանանեխի, կտավատի և այլն). 0,5 թեյի գդալին ավելացրեք 1-2 կաթիլ եթերային յուղ:
Յուղը քսում ենք նուրբ մերսումային շարժումով և թողնում 1-2 րոպե: Յուղը փափկացնում է մաշկը, լուծում մի շարք կեղտեր և սնում մաշկը: Կարելի է դեմքը թեթև մերսել:

Փուլ 2 Վերցնում ենք օճառը և ցանցի վրա լավ փրփրացնում` մինչև ստանանք խիտ փրփուր: (Որքան փոքր լինեն պղպջակները, այնքան խորքային կլինի դեմքի մաքրումը): Ստացված փրփուրը պետք է հիշեցնի սափրվելու համար նախատեսված փրփուրին:
Փրփուրը կոկիկ կերպոց քսում ենք ողջ դեմքին, այնպես, որ մատները մաշկին չհպվնեն, պարզապես մի փոքր սեղմում ենք փրփուրի վերին շերտին, որպեսզի այն ավելի խորը մտնի մաշկի ծակոտիների մեջ և հեռացնի ողջ կեղտը:
Եթե մաշկը չափազանց յուղոտ է, ապա փրփուրը դեմքի վրա պետք է պահել 2-3 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:
Ճապոնական լվացումն ավելի նպատակահարմար է կատարել երեկոյան: Մաշկը մաքրվում է հիմնովին, ընդ որում ակնառու է, թե ինչպես են այդպիսի մաքրումից հետո մաշկը ներծծում օգտագործվող քսուկներն ու դիմակները:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 16217 անգամ
Читать на русском
|