Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ավետ Բարսեղյանը դեռ փնտրում է իր երկրորդ կեսին

01.07.2014

Ladynews.am-ի «Քո հարցը» շարքի հերթական հյուրն է Ավետ Բարսեղյանը:

Նունե - Ինչո՞վ եք զբաղված, այժմ ո՞րն է Ձեր հիմնական զբաղմունքը:

-Հանրային հեռուստատեսություն, հանրային ռադիո, երգեր, համերգներ...Այն ամենն, ինչով միշտ եմ զբաղված եղել:

Նանե -Ի՞նչ եք կարծում գեղեցիկ են հասարակ հագուկապով, արտաքինով աղջիկները, թե՞ հատուկ ընտրված հագուստով և գեղեցիկ դիմահարդարմամբ:

-Նայած` որտեղ: Չեմ սիրում, երբ առօրյայում աղջիկները շատ են դիմահարդարվում: Անկեղծ ասեմ` աչքս շոյում են հասարակ, ամենօրյա, միևնույն ժամանակ` ճաշակով ու գեղեցիկ հագուկապով աղջիկները:

Լանա - Ձեր բնավորության մեջ կա՞ մի գիծ, որը կուզեիք չլիներ:

-Այո´, շուտ ընկճվելը, բռնկվելը համարում եմ բնավորությանս վատ գծերը:

600x580

Նարե - Ի՞ն չ գրականություն եք ընթերցում հիմա:

-Այն, որ կարդալ շատ եմ սիրում, հայտնի է: Հիմա կարդում  եմ էզոթերիկ գրականություն, հոգեբանական, մասնավորապես` անձը վերլուծող, միջանձնային հարաբերությունների մասին գրքեր:

Գոհար -Որպեսզի մարդը հնարավորություն ստանա դառնալու Ձերմ տերիմ ընկերը, նրա հետ առաջին հերթին ի՞նչ ընդհանուր բան պետք է ունենաք:

-Իմ ընկերը լինելու կարևոր նախապայմաններից է կյանքի հանդեպ դրական «տեսողություն»  ունենալը:

Նարինե - Ի՞նչ է Ձեզ համար Աստված: Հավատո՞ւմ եք անդրշիրիմյան կյանքին:

-Որպես հայ քրիստոնյա` հավատում եմ Աստծուն, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ: Հավատում եմ` Հոգու գոյությանը, փորձում եմ հնարավորինս քիչ մեղքեր գործել. հավատում եմ Աստծու դատաստանին:

Հայկ - Տղամարդ-կին հարաբերություններում ամենից շատ ի՞նչն եք կարևորում:

-Կարևորում եմ` հենց  այդ բառերի մեջ եղած խորհուրդը: Ինքս ծայրահեղ ավանդապաշտ չեմ, բայց այդ առումով ինքս ինձ համարում եմ հայ արմատներին մոտ, ավանդասեր մարդ: Զույգերը պետք  է մի ուղությամբ նայեն, լինեն միմյանց թև ու թիկունք, միմյանց մեջ գտնեն լրացում, գտնեն Սեր: Չեմ սիրում մեխանիկական զույգեր, ովքեր մեխանիկորեն են կցված միմյանց, սիրում եմ, երբ զույգերի միջև զգացմունք եմ տեսնում:

600x580

Կարինե -Ո՞վ է Ձեզ համար ամենաթանկ մարդը:

-Հիմա իմ ընտանիքը` մայրս, քույրս… Հետագայում կլինեն երեխաներս:

Դավիթ – Կուզեի՞ք ապրել մի երկրում, որտեղ….Ավարտեք խնդրում եմ…

-Կուզեի ապրել մի երկրում, որի անունն է Հայաստան, մայրաքաղաքն է Երևան, և չկան այն խնդիրները, որոնք առկա են այսօր:

Սոնա- Սիրելի կնոջից տղամարդու ամենամեծ ակնկալիքը ո՞րն է` ըստ Ավետ Բարսեղյանի:

600x580

-Կողակից լինելը, ոչ թե` կողով:

Հասմիկ -Ո՞րն է Ձեր երջանկության բանաձևը:

-Ինչպես իմ երգերից մեկում եմ գրել, երջանկությունը երկու բայի մեջ է` Սիրել և Սիրվել:

Շողիկ Գալստյան- Հիշում եմ՝`երբ երկու տարի առաջ զրուցում էինք, հարցրեցի` ում է մինչ օրս փնտրում Ավետ Բարսեղյանը, ասացիք՝ Ձեր կեսին: Գտե՞լ եք:

-Դեռ ոչ, դեռ սպասում եմ իմ կեսին:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 14827 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7275 անգամ
27.04.2026
Դիտվել է 681 անգամ
24.04.2026
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster