Լուսարձակ թարթիչներ. լուսավորիր ճանապարհդ
27.03.2012
Արհեստական թարթիչների նորաձևությունը գերազանցում է բոլոր սպասելիքները: Այսօր դրանք ոչ միայն գեղեցիկ, այլև «օգտակար» պիտի լինեն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելի օգտակար, քան սեփական ճանապարհը լուսավորելը լուսատու թարթիչներով:
Թարթիչների մեջ տեղադրված փոքրիկ սենսորներն ամենաաննշան շարժումից սկսում են լուսարձակել: Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե ժամադրության գնաք այսպիսի թարթիչներով:)
Կգայթակղեք Ձեր սիրելիին՝ ընդամենը մի քանի անգամ նրան նայելով Ձեր շողշողացող թարթիչների միջից: Չինացի դիզայներ Սինգ Յու Վանգի նորարարությունները, սակայն, այսքանով չեն սպառվում:
Մինչ այդ նա տարբեր ցուցադրությունների էր ներկայացել բնական թարթիչների երկարությունը կրկնակի գերազանցող արհեստական թղթե թարթիչների հավաքածուով: Նա նշել է, որ դրանք միանգամայն օգտագործելի են եւ նախատեսված են այն համարձակ կականց ու աղջիկների համար, ովքեր ուզում են տարբերվել և արտահայտիչ դարձնել իրենց արտաքինը:
Այսօր այլեւս չես զարմացնի թարթիչներիդ երկարությամբ, իսկ այ ծայրերին հուլունքներն ու նուրբ լարերով ասեղնագործությունն այլ բան են:
Երբեմն էլ արհեստական թարթիչները իրենց տեսքով չեն զիջում դիմակներին՝ իրենց փետրազարդ ատրիբուտներով. միայն դրանք բավական են դիմակահանդեսի թագուհին դառնալու համար:
Դիտվել է 2911 անգամ
|