Մսով պատրաստած մակարոնը շատերի սիրելի ուտեստներից է: Ամեն անգամ պատրաստելիս կարելի է մի նոր բանջարեղեն ավելացնել. ամեն անգամ կստացվի նոր ուտեստ: Մի վախեցեք փորձեր անել ու Դուք անպայման կստանաք արժանի գնահատական:
Պատրաստման համար անհրաժեշտ են.
մակարոն` 300 գրամ
միս` 250 գրամ
սոխ` 1 հատ
քաղցր պղպեղ` 0,5 հատ
լոլիկ` 3-5 հատ
բուսական յուղ` 5 ճաշի գդալ
պինդ պանիր` 100 գրամ
աղ, պղպեղ, համեմունքներ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Սոխը կտրատեք և բուսական յուղի մեջ տապակեք: Միսն էլ մանրեցրեք և լցրեք սոխի վրա` միասին 20 րոպե տապակելով, հետո ավելացնելով կտրատած թարմ լոլիկ:
Քաղցր պղպեղը ևս մանրեցրեք և լցրեք այդ զանգվածի վրա, խառնեք` թողնելով` տապակվի 10 րոպե ևս:
Մակարոնը եփեք ինչպես նշված է տուփի վրա: Եփելուց հետո ջուրը թափեք, ավելացրեց մսով զանգվածի վրա: Այդ ամենը լավ խառնեք, վրան լցրեք քերիչով անցկացրած պինդ պանիրը և նորից խառնեք:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: