Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես որոշել կատարյալ քաշը` մարմնի քաշի գործակցով

17.05.2014

Դուք հաստատակամորեն որոշել եք նիհարե՞լ: Նախևառաջ` մինչ ավելորդ կիլոգրամների դեմ անողոք պայքար սկսելը, որոշեք, թե կատարյալ կազմվածքի դեպքում ինչպիսին պետք է լինի Ձեր քաշը:

Հոգեբանները վաղուց արձանագրել են, որ նիհարել ցանկացողներից շատերը համարժեք չեն գնահատում իրենց արտաքին տեսքը: Փորձի ժամանակ կանանց խնդրել են նկարել իրենց մարմնի ուրվագիծը: Պարզվել է, որ բոլորն էլ շուրջ հինգ կիլոգրամով «գերանկարել են» իրենց:

Որպեսզի պարզեն ավելորդ քաշի բացակայությունը կամ առկայությունը, գիտնականները մշակել են բազմաթիվ մեթոդներ` մարմնի կատարյալ քաշը պարզելու համար:

Հստակ ձևակերպեք խնդիրը

Այսօրվա դրությամբ դրանցից ամենահավաստին համամասնության գործակիցն է՝ ՔՀԳ-ն (մարմնի քաշի և հասակի հարաբերակցության գործակիցը): Այն Ձեզ հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել սեփական քաշը: Նախքան «նիհարելու» ակտիվ գործողությունների անցնելը, կողմնորոշվեք, թե ինչ եք իրականում ցանկանում` ազատվել ավելորդ կիլոգրամներից, թե «խմբագրել» կազմվածքը: Ընդ որում` կարևոր է հաշվի առնել ոչ միայն քաշը, այլ նաև ճարպի բաշխվածությունը մարմնի տարբեր մասերի միջև: Դրա համար բաժանեք Ձեր գոտկատեղի ցուցանիշը կոնքերի տվյալի վրա՝ սանտիմետրներով արտահայտված: Եթե ստացվի 0,8-ից մեծ թիվ, ապա մտածելու տեղիք ունեք. չէ որ փորի և իրանի հատվածում ավելորդ ճարպերը շատ ավելի վտանգավոր են, քան գոտկատեղի ու հետույքի հատվածում:

Կարևորը` չափը չանցնելն է

Գիտնականների ուսումնասիրությունների համաձայն` ռիսկային խմբում են 102 սմ գերազանցող գորկատեղ ունեցող տղամարդիկ և 88 սմ գերաղանցող կանայք: Սակայն պետք է հաշվի առնել, որ կանացի օրգանիզմը չի կարող բնականոն գործել առանց ճարպային շերտի, այդ իսկ պատճառով ենթամաշկային ճարպային շերտից բացարձակապես ազատվելը ոչ միայն խելամիտ չէ, այլև վտանգավոր է: Գիտնականները ապացուցել են, որ ճարպային շերտ ունեցող կանանց մոտ պահպանվում են էստրոգեն հորմաններ, որոնցից կախված է ոչ միայն լավ ինքնազգացողությունը, այլև մաշկի երիտասարդությունն ու ձգվածությունը:

ՔՀԳ-ն կարելի է հաշվարկել հետևյալ բանաձևով

ՔՀԳ=մարմնի քաշը ( կգ-ներով) : հասակ(մ)2 : Այսինքն` Ձեր մարմնի քաշը ( կիլոգրամներով) պետք է բաժանել հասակի ցուցանիշի վրա (մետրով)` բարձրացրած քառակուսի:

Երբ ՔՀԳ-ն 19-ից ցածր է

Ուշադրություն: Քաշը նորմայից ցածր է, հետագա նիհարելը վտանգավոր է առողջության համար:

ՔՀԳ-ն` 19 -24

Շնորհավորում ենք. Ձեր քաշը անհրաժեշտ սահմաններում է: Եթե Ձեզ, այնուամենայնիվ, խանգարում են փորի և կոնքերի վրայի ծալքերը, ապա զբաղվեք սպորտով և խմբագրեք Ձեր սննդակարգը. խուսափեք յուղոտ և քաղցր ուտելիքներից, ավելի շատ օգտագործեք մրգեր ու բանջարեղեն:

ՔՀԳ-ն` 24-30

Դուք ունեք քաշի մի փոքր ավելցուկ: Աշխատեք ազատվել դրանից, հարկապես, եթե հիպերտոնիայի ու շաքարախտի հետ կապված խնդիրներ ունեք:

ՔՀԳ-ն` 30-40

Ձեր քաշը զգալիորեն գերազանցոմ է անհրաժեշտ չափը: Եթե անգամ վատ չեք զգում, հավատացեք` ազատվելով ավելորդ կիլոգրամներից, Ձեզ համար կբացահայտեք կյանքի իրական ուրախությունը:

ՔՀԳ-ն` 40

Այսպիսի բարձր գործակցով մարդկանց բժշկի խորհրդատվությունը պարզապես անհրաժեշտ է: Անկասկած Դուք առողջական խնդիրներ ունեք, և ավելոդ քաշը Ձեր դժբախտությունների հիմնական պատճառն է: Անմիջապես միջոցներ ձեռնարկեք:

Պատրաստեց` Լիլիթ Պետրոսյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 25208 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1222 անգամ
19.06.2026
Դիտվել է 392 անգամ
18.06.2026
Դիտվել է 379 անգամ
23.06.2026
Դիտվել է 197 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster