|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Մետաքսե շարֆերը կապելու միշտ նորաձև տարբերակներ
26.03.2012
Հատկապես գարնանն այս աքսեսուարի շնորհիվ կարող եք ամբողջացնել Ձեր դասական, գործնական, երեկոյան կամ ակումբային տեսքը: Առաջին հերթին պետք է արագ ձեռք բերել մի քանի յուրահատուկ շարֆեր, որոնց օգնությամբ անգամ նույն հագուստով Ձեզ կհաջողվի ներկայանալ նոր կերպարով: Մնում է միայն իմանալ դրանք կապելու նորաձև տարբերակներն ու կիրառել պրակտիկայում: Ինչպես որ սկսել ենք ազատվել մեր հաստ ու տաք հագուստից, նույնը պետք է անենք շարֆերի հարցում: Շոգ եղանակին ամենալավ տարբերակը մետաքսե քառակուսաձեւ շարֆերն են:
Բարակ մետաքսե շարֆը կարող է դարձնել Ձեր կերպարը ռոմանտիկ կամ խիստ՝ կախված նրանից, թե ինչպես այն կկրեք: Ռոմանտիկ կերպար ստանալու համար շարֆիկի մեջտեղում ոչ շատ ձիգ քարկապ գցեք: Հետո այն փաթաթում ենք վզին այնպես, որպեսզի քարկապը լինի առջեւում: Շարֆի երկու ծայրերը վզի ետևում խաչելով բերում ենք դիմաց և անցկացնում քարկապի միջով:

Ավելի խիստ կերպար ստանալու համար կիրառեք ֆրանսիական հմայիչ ոճը: Այն կհամապատասխանի կոստյումների, դասական հագուստի հետ: Ծալեք շարֆը ժապավենանման և մի ծայրում քարկապ գցեք, բայց ոչ շատ պինդ: Քարկապի միջով անցկացրեք շարֆի մյուս ծայրը: Կարճ ծայրը ձգելով՝ կարող եք կառավարել ստացված փողկապի երկարությունը:

Իսկ երկու կերպարների համադրությունը կարող եք ստանալ՝ կապելով մետաքսե շարֆիկն այս ձևով. ծալեք քառակուսի շարֆը՝ ստանալով եռանկյունի: Կապեք վզին այնպես, որ եռանկյունու երկու սուր ծայրերը, խաչվելով վզի ետևում, ընկնեն առաջ: Այդ երկու ծայրերով գեղեցիկ բանտ կապեք առջևում:

Դիտվել է 12446 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|