Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս  հաղթահարել շփման հետ կապված բարդույթները

26.03.2012

Միջանձնային շփումն ամենալայն հնարավորությունների ուղի կարող է դառնալ, եթե չխոչընդոտեն շփվելիս ի հայտ եկող բարդույթները, վախերը: LN-ն այս խնդրին վերաբերող մտահոգություններ արտահայտող  արդեն մի քանի նամակներ է ստացել ընթերցողներից: Ինչպե՞ս դառնալ ավելի շփվող, հաղթահարել շփման ժամանակ  ունեցած բարդույթները:

LN-ի հարցին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը (www.psyhelp.am):

Ոչինչ չի խանգարում մեզ շփվելուց հաճույք ստանալ այնպես, ինչպես սեփական բարդույթները: Սակայն դրանցից ձերբազատվելն այնքան էլ բարդ գործընթաց չէ: Եկեք փորձենք ձերբազատվել շփման ժամանակ ի հայտ եկող բարդույթներից:

Բարդույթ համար մեկ' «Ես ամաչում եմ անծանոթ մարդկանց հետ շփվելուց»:

Իրականում, մենք վախենում ենք ոչ թե հենց անծանոթներից, այլ այն տպավորությունից, որը կարող են թողնել նրանց վրա մեր սուբյեկտիվորեն ընկալված թերությունները: Մենք սարսափում ենք արդեն այն մտքից, որ մեր ոչ իդեալական ատամները կամ խոսքի թեթև դեֆեկտները կարող են դառնալ լայն քննարկման առարկա: Այսպիսի մտացածին թերություններն էլ կարող են առաջացնել շփման բարդույթ:

Առաջին հերթին պետք է կարողանալ գլխից դուրս շպրտել այդ հիմարությունները: Ապացուցված է, որ անծանոթ մարդիկ սովորում են Ձեր արտաքին տեսքին և խոսքի ձևերին շփման առաջին 3-9 րոպեների ընթացքում, իսկ հետո ուղղակի դադարում են այդ ամենի վրա ուշադրություն դարձնել: Ոչ մեկի մտքով էլ չի անցնի քննարկել Ձեր խոսքի առանձնահատկությունը, եթե ինքներդ չփորձեք թաքցնել այն: Հենց սա էլ ուշադրություն է գրավում:

Ամփոփում՝ մարդիկ կողմնորոշվում են զրուցակցից ունեցած ընդհանուր զգացողությամբ' երբեք չֆիքսվելով մանրամասների վրա: Եղեք բնական, մի փորձեք թաքցնել Ձեր «թերությունները»: Հիշեք՝ իդեալական մարդիկ գոյություն չունեն – մեզնից ամեն մեկն էլ ունի իր թերությունն ու բարդույթը:

Բարդույթ համար երկուս' «Ես ինձ չշփվող եմ համարում՝ ինձ շատ դժվար է մտերիմ մարդ գտնել»:

Մեզնից շատերը շփման մեջ նման են կրիաների: Պատյանի տակ թաքցնելով մեր գլուխն ու թաթերը' սպասում ենք, որ դիմացինը ինչ-որ կերպով ապացուցի, որ մեզ համար թշնամի չէ: Սակայն երբ երկու' քիչ ծանոթ մարդ «պատյանների» մեջ են թաքցնում իրենց լավագույն որակները, զգուշանում արտահայտել իրենց բնավորությունը, նախընտրությունները և կարծիքները, ապա լիարժեք շփում չի կարող տեղի ունենալ: Ավելի ճիշտ և հեշտ է բացվել և վստահել դիմացինին:

Սկսեք առաջինը խոսել զրուցակցի հետ, ինչ-որ բան առաջարկեք նրան, հարց տվեք, լսեք նրան: Ամենայն հավանականությամբ, Դուք կհանդիպեք ՀՐԱՇՔԻ. Ձեր աչքերի առջև մարդը հետզհետե կհանդարտվի, զգուշորեն կհանի իր գլուխը «պատյանի» միջից և վերջապես լիարժեքորեն բացվելով' կարտահայտի իրեն, որպես սրամիտ և նուրբ զրուցակից: Ձեր բարեկրթությունը անպատասխան չի մնա: Եթե նույնիսկ այդ ամենը տեղի չի ունենա, ապա միևնույնն է, Դուք ոչինչ չեք կորցնում. ուղղակի կհասկանաք, որ այս նորեկը իրենից ոչինչ չի ներկայացնում: Այսինքն' կարելի է փնտրել ավելի հետաքրքիր զրուցակցի:

Ամփոփում՝ շփման բարդույթն ամենից հաճախ առաջանում է չհասկացված կամ սխալ հասկացված լինելու վախից: Մենք հաճախ ի սկզբանե ընկալում ենք մարդկանց սև գույներով. դեռևս չհասցնելով մի լավ տնտղել մարդուն' արդեն համոզված ենք լինում, որ նա վատն է և նրանից պետք է խուսափել:

Բարդույթ համար երեք' «Չգիտեմ' ինչու ինձ լուրջ չեն ընդունում, չնայած որ ես խելոք բաներ եմ ասում»:

Ամենայն հավանականության, բանն այն չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչպես եք ասում: Որոշ կանայք, ի ծնե ունենում են բարակ, գլխային ձայն, այսպես ասած «տիկնիկային», ինչպես, ասենք, Քայլի Մինոուգը: Այսպիսի ձայնով ինչքան էլ հավերժական իմաստնությունների մասին խոսես, միևնույն է, լսող չի լինի: Եթե Դուք այդ տիպին եք պատկանում, ապա գոյություն ունեն մասնագետներ՝ ֆոնիատորներ, ովքեր կսովորեցնեն Ձեզ ձայնի ճիշտ արտաբերում, և ինքնաբերաբար Ձեր ձայնը կփոխվի: Ի միջի այլոց, կարելի է արդյունքի հասնել նույնիսկ առանց այդ մասնագետների: Այստեղ ամենակարևորը՝ սովորել հսկել խոսքը և հետևել, որ ավելի հատու խոսեք, այսինքն՝ դանդաղ, ինտոնացիայով ընդգծելով կարևոր բառերը:
Հնարավոր է, որ շատ միալար եք խոսում, և մարդկանց դժվար է կենտրոնանալ Ձեր խոսքի վրա. նրանք սկսում են թախծել, և Դուք հետզհետե «քնեցնում» եք նրանց: Խոսքի մեջ շատ կարևոր են պաուզաները, վառ տեղերի ընդգծումը ինտոնացիայով, ազատ ժեստերը:

Եվս մի պատճառ, որի պատճառով Ձեզ ամենայն լրջությամբ չեն ընդունում, կարող է հանդիսանալ Ձեր արագախոսությունը: Խոսքը ընկալվում է նորմալ, երբ այն արտաբերվում է րոպեում 100-150 բառ արագությամբ: Որոշել, թե ինչն է Ձեր նկատմամբ եղած ուշադրության պակասի պատճառը, կարող եք մտերիմ ընկերների շրջանում որոշակի հարցում անցկացնելով:

Ամփոփում՝ հռետորի հիմնական որակը լսելու ընդունակություն է: Նույնիսկ այս բոլոր թերություններն ունենալու դեպքում, Դուք կարող եք լինել հրաշալի զրուցակից, եթե շրջապատի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեք: Դա մարդկանց կստիպի ականջ դնել Ձեզ. ախր Դուք շատ խելացի եք, ուշադիր, և Ձեզ հարգում են: Այս մոտեցմամբ Դուք կմոռանաք շփ¬ման մեջ ունեցած Ձեր բարդույթների մասին:

Բարդույթ համար չորս' «Չեմ կարողանում ապացուցել իմ ճիշտը: Վեճերի մեջ միշտ պարտվում եմ»:

Նախքան որևե մեկին ինչ-որ բանում համոզելը, անհրաժեշտ է, որ ինքներդ հավատաք դրան: Կարևոր խոսակցություն սկսելիս նախ համոզվեք, որ Ձեր գաղափարը բոլորովին էլ հիմար կապրիզ չէ, այլ մտածված և ծանրութեթև արված առաջարկ: Նախապես կանխեք հնարավոր առարկությունները:

Այստեղ կարևոր են ոչ միայն փաստարկները, այլև Ձեր տրամադրվածությունը: Այստեղ Ձեզ կարող է օգնել «հայելու օրենքը»: Ըստ նրա, եթե վատ տրամադրությամբ մոտենաս հայելուն և գոնե մեկ անգամ քեզ ստիպես ժպտալ հայելու մեջ, տրամադրությունդ կբարձրանա: Կարևոր խոսակցության ժամանակ կարելի է օգտվել այս մեթոդից և ներկայանալ որպես ինքն իր մեջ բացարձակ համոզված մարդ: Մարդիկ «հաշվի են առնում» այդ և կընկալեն Ձեզ որպես ուժի և ինքնատիրապետման աղբյուր: Եվ մի բան էլ՝ երբեք Ձեր առաջ խնդիր մի դրեք լինել ամենախելացին: Հավատացեք՝ վեճերում, հաղթանակը տրվում է ոչ թե խելացիներին, այլ նրանց, ովքեր կարողանում են մասնակցող կողմերից ավելի շատ համակրանք գրավել:

Ամփոփում՝ անկեղծ և ուրախությամբ մտեք Ձեր նոր դերի մեջ, և Ձեզ կհաջողվի ձերբազատվել շփման ժամանակ ունեցած բարդույթից, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում եք, որ Ձեզ ընկալեն: Շրջապատը կհավատա Ձեզ այն ժամանակ, երբ ինքներդ հավատաք Ձեզ:

Բարդույթ համար հինգ' «Տարիքի հետ ավելի ու ավելի քիչ եմ ուզում շփվել մարդկանց հետ»:

Այս պնդումը դարձել է կարծես իմաստնության մի խորհրդանիշ. արդեն ամեն ինչ գիտեմ, արդեն ամեն ինչ տեսել եմ: Այս դեպքում մեզ չշփվող է դարձնում ոչ թե տարիքը, այլ կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը՝ միապաղաղ կենցաղն ու առօրյան: Մեզ ծերացնում է որ թե փորձը, այլ ծուլությունը. որևէ բանով հետաքրքրվելու համար ջանքեր են անհրաժեշտ: Հեռուստացույցի առջև պառկելն ավելի հեշտ է, քան ակումբ գնալը: Այսպես մենք մնում ենք մեր կոտրած տաշտակի առջև նստած, իսկ որպես արդարացում ասում ենք. «.... Ես նույնիսկ նման տեղ գնալու հագուստ չունեմ...»:

Ամփոփում՝ հաղթահարեք Ձեր ծուլությունը: Մի կյանքը չի հերիքի, որպեսզի իմանաք և փորձած լինեք գոնե այն բաները, ինչի մասին երազել ենք մանկության տարիներին: Մի վախեցեք քայլ անել դեպի անծանոթն ու անհայտը: Մշտապես նորացվող շփումը Ձեզ ավելի ճկուն կդարձնի և կստիպի մոռանալ տարիքի մասին:

 

Դիտվել է 10874 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 771 անգամ
29.04.2024
Դիտվել է 725 անգամ
30.04.2024
Դիտվել է 262 անգամ
03.05.2024
Դիտվել է 138 անգամ
04.05.2024
Դիտվել է 95 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster