|
Մրայա Քերին բացահայտել է նիհարելու իր գաղտնիքը
01.05.2014
Մրայա Քերիի երկրպագուները վերջապես կարող են իմանալ, թե ինչպես է իրենց սիրելի աստղը պահպանում գեղեցիկ կառուցվածքը:
Պարզվում է, որ ծննդաբերությունից հետո երգչուհին ավելորդ կիլոգրամներից ազատվել է, այսպես կոչված, մանուշակագույն դիետայի շնորհիվ, որի գաղտնիքն իրականում շատ պարզ է` ուտել մանուշակագույն երանգի բոլոր մթերքներն ու առանց սահմանափակման:
«Մրայան դիմել է նոր դիետայի` շաբաթը երեք անգամ ուտելով միայն մանուշակագույն մթերքներ` սալոր, խաղող, հապալաս և արդեն վայելում է արդյունքները»,- հայտնում են աղբյուրները:
Շնորհիվ մրգերի մեջ եղած օգտակար հատկությունների` ծերանալու գործընթացը դանդաղում է, կանխվում են սրտի հիվանդությունները: Սալորն իր մեջ մեծ քանակությամբ C վիտամին է պարունակում, հապալասն էլ օգնում է կարգավորել հիշողությունն ու տեսողությունը:
Աղբյուր` LADYNEWS.am






Դիտվել է 8636 անգամ
Читать на русском
|