Խնձորը շատ-շատերի սիրած միրգն է: Ոչ միայն միրգը, այլև նրանից պատրաստված հյութերն են շատ օգտակար ու համեղ: Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում նաև խնձորից ապուր պատրաստել. այն նաև շատ դիետիկ է:
Անհրաժեշտ են՝
խնձոր՝ 250 գրամ,
շաքարավազ՝ 150 գրամ,
կիտրոն՝ 1 հատ,
ձվի դեղնուց՝ 1 հատ,
դարչին՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Լվացած և մաքրած խնձորից հեռացրեք սերմերը և բաժանեք ութ մասի: Լցրեք կաթսայի մեջ՝ վրան ավելացնելով դարչինն ու կիտրոնի կեղևը: Այնուհետև վրան լցրեք 0,5 լիտր ջուր՝ թողնելով՝ եփվի մինչև խնձորի փափկելը:
Դրանից հետո վրան ավելացրեք շաքարավազն ու կիտրոնի հյութն՝ ըստ ճաշակի, ինչպես նաև 1լիտր ջուր: Վերցրեք կրակի վրայից, սառեցրեք, վրան ավելացրեք հարած ձվի դեղնուցը: Մատուցեք բաժակներով:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: