Մեկնարկել է կանանց ֆուտզալի 2014 թ.ձմեռային մրցաշարը
21.02.2014
Փետրվարի 20-ին մեկնարկել է 2014թ. Հայաստանի կանանց ֆուտզալի ձմեռային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
armsport.am-ի հաղորդմամբ` այն կանցկացվի մեկ շրջանով յոթ թիմերի մասնակցությամբ և կավարտվի մարտի 6-ին: Հանդիպումները տեղի կունենան Երևանի Բժշկական Համալսարանի մարզադահլիճում:
Մրցաշարի բացմանը ներկա է եղել նաև ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիաննա Հայրապետյանը, ով ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ մրցաշարի նպատակներից մեկը Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի համար տաղանդավոր խաղացողների հավաքագրումն է: Առավել աչքի ընկած խաղացողները մրցաշարի ավարտից հետո հնարավորություն կստանան համալրել հավաքականը:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 3083 անգամ
|