Թեև պատրաստման համար կպհանջվի մեկ ժամ, սակայն համեղ արդյունքը կարդարացնի ձեր սպասելիքները:
Բաղադրություն.
— 0,5 բանկա պահածոյացված եգիպտացորեն — 100 գր. թարմ շամպինյոն — 1 ոչ մեծ սոխ — 150 գր. հավի կրծքամիս — թարմ կանաչի — մի քանի գդալ մայոնեզ — տապակելու համար բուսական յուղ — աղ և սև պղպեղ' ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը (ժամկետը՝ 1 ժամ)
Ավելի լավ է չօգտագործել հավի սառեցված միս, քանի որ պատրաստելուց հետո այն կլինի պինդ և չոր: Հավի կրծքամիսը կտրատում ենք, փոքր ինչ ծեծում, ավելացնում ենք աղ' ըստ ճաշակի: Տապակում ենք բուսական յուղով երկու կողմից' մինչև կեփվի: Թողնում ենք սառչի:
Այժմ պատրաստում ենք սունկը: Շամպինյոնները կտրատում ենք և տապակում բուսական յուղով, ավելացնում ենք մանր կտրատած սոխ: Շամպինյոնների վրա, ըստ ճաշակի, աղ և սև պղպեղ ենք ավելացնում: Թողնում ենք սառչի:
Պահածոյացված եգիպտացորենն առանձնացնում ենք հեղուկից և ավելացնում տապակելուց հետո սառած սնկի վրա: Հավի միսը ձեռքերով մանրում ենք և ավելացնում սնկի և եգիպտացորենի վրա:
Կանաչին մանր կտրատում ենք: Ավելացնում ենք այնքան մայոնեզ, որ աղցանի մթերքները հեշտությամբ խառնվեն:
Աղցանը կարող ենք լցնել ափսեի մեջ և վերևում զարդարել եգիպտացորենով կամ կանաչիով: Ինչպես էլ որ այն զարդարելու լինենք, աղցանի համը դրանից չի փոխվի և կմնա շատ համեղ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: