Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Կատարյալ կզակ. վարժություններ

18.02.2014

Ֆեյսբիլդինգը (facebuilding) իրապես հրաշքներ է գործում. ազատում է կնճիռներից, հզոր միջոց է պզուկների առաջացման կանխարգելման համար, ամրացնում է դեմքի մաշկը, կենսունակություն է հաղորդում և վերացնում այտուցները: Նաև՝ այն կարող է նվիրել ձեր երազանքների արտաքինը:

Վարժությունների հիմքում դեմքի տարբեր հատվածների մկանների հաջորդաբար ձգումն ու թուլացումն է: Կարևոր է նաև կրկնությունների հաճախակիությունը: Ձգելու դեպքում անհրաժեշտ է հաշվել միչև հինգը, որից հետո հարկ է թուլացնել մկանները: Սկզբում անհրաժեշտ է յուրաքանչյուր վարժություն կրկնել հինգ անգամ, հետագայում՝ մինչև 15: Վարժությունները կատարեք ամեն օր, և արդեն մեկ ամսից կարող ե ք գնահատել արդյունքները: Փորձի համար կարող եք անգամ լուսանկարել ձեր դեմքը մինչև վարժությունները և այն համեմատեք լուսանկարի հետ, որը կանեք մեկ ամիս անց:

Աղբյուր` LADYNEWS.am

Վարժություն №1. Կրկնակի կզակից ազատվելու համար

Լեզուն հնարավորինս բարձրացրեք վեր դեպի վերին քիմքը, այդ ժամանակ բերանը պետք է բաց լինի: Որպեսզի ստուգեք, արդյոք ճիշտ եք կատարում վարժությունը, հիշեք՝ կզակի դիրքը փոխվում է, եթե մկանները ձգված են: Այդ դիրքը պահեք 5-7 վայրկյան: Թուլացրեք մկանները, կրկնեք հինգ անգամ:

600x580

Վարժություն №2. Կրկնակի կզակից ազատվելու համար

Դուրս հանեք լեզուն, աշխատեք ծայրով հասնել կզակի ներքևի մասին: Պետք է առավելագույն ջանք թափել, որպեսի արդյունքն արդյունավետ լինի: Այդ դիրքը պահեք 5-7 վայրկյան: Թուլացրեք մկանները, կրկնեք հինգ անգամ:

600x580

Վարժություն №3. Կրկնակի կզակից ազատվելու համար

Ձեռքերը տեղավորեք կզակի տակ: 5-7 վայրկյանի ընթացքում դանդաղ բացեք բերանը հնարավորինս առավելագույն չափով՝ հաղթահարելով ձեռքերի ճնշումը: Եթե դժվարանում եք ձեռքերը պահել դնչի տակ, կարող եք հարմարության համար արմունկներով հենվել սեղանին: Թուլացրեք մկանները, վարժությունը կրկնեք հինգ անգամ:

600x580

Վարժություն №4. Կրկնակզակի հատվածի համար

Կզակը բարձրացրեք այն մակարդակի, որ պարանոցի մաշկը ձգվի: Մեջքը պետք է լինի ուղիղ, ուսերը՝ հավասար: Ամբողջ լեզվով սեղմեք վերին քիմքին՝ մի փոքր բացելով ատամներն ու շրթունքերը: Այս վիճակը պահեք 5-7 վայրկյան: Թուլացրեք մկանները, կրկնեք հինգ անգամ:

600x580

Վարժություն №5. Պարանոցի և կրկնակզակի հատվածի համար

Կզակը բարձրացրեք այն մակարդակի, որ պարանոցի մաշկը ձգվի: Ընդ որում, մեջքը պետք է լինի ուղիղ, ուսերը՝ հավասար: Փակեք ծնոտը և ներսից լեզվի ծայրով սեղմեք լինդին. պետք է ձգված լինեն լեզվի տակի և պարանոցի մկանները: Այս վիճակը պահեք 5-7 վայրկյան: Թուլացրեք մկանները, կրկնեք հինգ անգամ:

600x580

Վարժություն №6. Կատարյալ կզակի և ներքևի շրթունքի համար

Ներքևի շրթունքը ծալեք ներքևի ատամնաշարի հետևում, լարեք շրթունքի և դնչի մկանները՝ գլուխը մի փոքր հետ գցելով: Որպեսզի պարզեք, արդյոք ճիշտ եք կատարում վարժությունը, հիշեք. դրա կատարաման ժամանակ պարանոցի շջանի մկանները պետք է լարված լինեն: Այս վիճակը պահեք 5-7 վայրկյան: Թուլացրեք մկանները, կրկնեք հինգ անգամ:

600x580

Դիտվել է 19524 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1249 անգամ
19.06.2026
Դիտվել է 394 անգամ
23.06.2026
Դիտվել է 202 անգամ
25.06.2026
Դիտվել է 77 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster