Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կինը պետք է լինի խելացի, ըմբռնող ու հասկացող. Դավիթ Թադևոսյան

29.01.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է դերասան Դավիթ Թադևոսյանը, ով այժմ նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» սերիալում՝ մարմնավորելով Սպոյի կերպարը:

-Դավի´թ, ի՞նչ եք կարծում դերասան ծնվե՞լ եք, թե՞ դարձել:

-Կարծում եմ՝ երբ մարդ ծնվում է, արդեն ի վերուստ ամեն ինչ կանխորոշված է:

 -Ինչպիսի՞ն պետք է լինի իրապես տաղանդավոր ու իսկական դերասանն՝ ըստ Դավիթ Թադևոսյանի:

-Դերասանը պետք է լինի ազնիվ, իր աշխատանքին նվիրված ու աշխատասեր:

-Իսկ  ըստ Ձեզ՝ ո՞րն է դերասանի առաքելությունն ու գերխնդիրը:

-Գոնե ինչ-որ բան փոխել թե´ թատրոնում, թե´ կինոյում:

-Ինքներդ փոխե՞լ եք ինչ-որ բան:

-Ես դեռ նոր եմ սկսել, ամեն ինչ դեռ առջևում է:

 600x580

-Իսկ Ձեզ համար ո՞րն ավելի հոգեհարազատ թատրոնը, թե՞ հեռուստատեսությունը:

-Երկուսն էլ. չես կարող ասել՝ որ երեխայիդ ես ավելի շատ սիրում:

-Հաճախ եք նշել՝ սերիալը շատ ժամանակ է խլում, և արդյունքում տուժում է թատրոնը, չի ստացվո՞ւմ  համատեղել:

-Թատրոնը, միանշանակ, տուժում է, քանի որ հեռուստատեսությունը շատ ժամանակ է խլում, իսկ այն գրաֆիկով, որ ես եմ աշխատում, համատեղել հնարավոր չէ, ֆիզիկապես չեմ հասցնի, ուղղակի անհնար է:

-Ստացվում է, որ թատրոնը «զոհաբերո՞ւմ» եք:

-Ես ինձ եմ «զոհաբերում» թատրոնից:

-Այսինքն՝ Ձեր դերասանական կարիերան տեսնում եք հեռուստատեսությունո՞ւմ:

-Եթե գա մի օր, որ ես թատրոնում վարձատրվեմ այնքան, ինչքան հեռուստատեսությունում, գուցե որոշ ժամանակ տրվեմ միայն թատրոնին, բայց հեռուստատեսությունից ընդմիշտ հեռու մնալ և հրաժարվել, չեմ կարող. դա էլ իմ մասնագիտության մի մասնիկն է, որը ես սիրով եմ կատարում:

 600x580

-Դավի´թ, Ձեր մարմնավորած  սերիալային բոլոր կերպարները, կարելի է ասել, սիրվել ու ընդունվել են հեռուստադիտողի կողմից, բայց Սպոյի կերպարն առանձնահատուկ կերպով ընդունվեց, Դուք ի՞նչ կասեք, ինչո՞ւմն է կերպարի հաջողության գրավականը:

-Փորձում եմ կերպարը ներկայացնել առավելագույն իրական: Ընդհանրապես իմ բոլոր կերպարների դեպքում է այդպես. ամեն ինչ անում եմ, որ կերպարս «իրական մարդ» դառնա: Սպոյի կերպարը ճիշտ է՝ շատ տաքարյուն կերպար է, բայց նա նաև փխրուն է, զգացմունքային, իսկ երբ կարողանում ես այդ բոլոր շերտերը ճիշտ ցույց տալ, կերպարը դառնում է հանդիսատեսի համար տեսանելի ու շոշափելի, ինչպես նաև սիրելի:

-Իսկ  ինչ-որ ընդգծված ընդհանրություններ կա՞ն Դավիթի  և Սպոյի միջև:

-Ես էլ եմ ծայրահեղական, ինչպես Սպոն, եթե սիրում եմ, ուրեմն սիրում եմ, եթե՝ ոչ, ուրեմն՝ ոչ: Ինձ մոտ էլ չկա «ոսկե միջին» ասվածը. ես այդ գաղափարը երբեք չեմ ընդունել ու շատ հեռու եմ դրանից:

-Իսկ լինո՞ւմ են պահեր, որ ձանձրանաք կերպարից:

-Միանշանակ, լինում են պահեր, բայց հոգնել չասեմ, ուղղակի, կարծես, պատի առջև կանգնես: Երբ նույն կերպարը խաղում ես տարուց ավելի, կերպարի հետ կապված՝ շատ բաներ սկսում են կրկնվել, կարդում ես սցենարն ու հասկանում, որ դա արդեն խաղացել ես, սկսում ես մտածել՝ ինչ անես, որ նորովի ներկայացնես կերպարին, որպեսզի նա չկորցնի իր հետաքրքրությունը:

 600x580

-Աճելու և մասնագիտական բարձր որակներ ձեռք բերելու համար դերասանին ի՞նչ է պետք:

-Աշխատել շատ տարբեր դերերում, տարբեր դերասանների, տարբեր ռեժիսյորների հետ, որովհետև յուրաքանչյուր ռեժիսյոր իրենն է դնում դերասանի մեջ: Ինքս ունեմ սկզբունք՝ երբեք նմանատիպ կերպարներ չեմ խաղում:

-Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական կինն՝ ըստ  Ձեզ:

-Կինը պետք է լինի խելացի, ըմբռնող ու հասկացող:

-Ի՞նչ եք արել և ի՞նչ եք անում, որպեսզի Ձեր ընտանիքը լինի  ներդաշնակ ու կայուն:

-Սիրում եմ իմ ընտանիքը:

 600x580

-Դավի´թ, ի՞նչը չեք ների սիրելի կնոջը:

-Անուշադրությունը, դավաճանության մասին չեմ խոսում. դա մեզ չի սպառնում:

-Իսկ չեք կարծո՞ւմ՝ իրական սիրո դեպքում ամեն ինչ էլ ներում են:

-Ո´չ, դա մի քիչ շատ է գրքային (ծիծաղում է):

-Եթե հնարավորություն ունենայիք Ձեր կայնքում ինչ-որ բան փոխելու, ի՞նչը կփոխեիք:

-Ժամանակս ավելի ռացիոնալ ու ճիշտ կօգտագործեի:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 


Դիտվել է 15314 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-07-2025 10:48
40-ամյա երգչուհի Քեթի Փերիին, որը վերջերս բաժանվել էր իր սիրեցյալ Օռլանդո Բլումից, նկատել են Կանադայի 53-ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ժամադրության ընթացքում։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Հրատարակության տվյալներով՝ զույգին նկատել են Մոնրեալի թանկարժեք ռեստորանում։
30-07-2025 10:28
Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափի Վանդեա շրջանի Լե Սաբլ-դ'Օլոնի իշխանությունները հայտարարել են մինչև 150 եվրո տուգանքների մասին նրանց համար, ովքեր կբռնվեն քաղաքում «կիսամերկ» զբոսնելիս:
30-07-2025 10:24
Գիտնականներն ու նկարիչները համագործակցել են՝ վերստեղծելու մոտ 4500 տարի առաջ ներկայիս Շոտլանդիայի տարածքում ապրած կնոջ տեսքը, հաղորդում է AFP-ն։ Նրա մնացորդները հայտնաբերվել են Օրկնի կղզու թաղման խցիկում։ 3D սկանավորման և դատաբժշկական վերականգնման ամենաժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհին ներկայացվել է նրա դեմքի զարմանալիորեն իրատեսական պատկերը՝ կենսուրախ տեսքով, բաց մաշկով և երկար շագանակագույն մազերով։
30-07-2025 10:21
Գիտնականները պարզել են, որ թարմ օդը, այգիները և կանաչ փողոցները ոչ միայն հաճելի են, այլև իսկական փրկություն են ուղեղի համար։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան շատ է կանաչապատումը քաղաքում, այնքան քիչ է աղտոտված օդի վնասը և այնքան ցածր է դեմենցիայի զարգացման ռիսկը։
30-07-2025 05:45
52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը զարդարել է People ամսագրի վերջին տպագիր համարի շապիկը և հարցազրույց է տվել, որում կիսվել է բոտոքսի և կանացի սեքսուալության մասին իր մտքերով մեծահասակ տարիքում։ «Ինձ դուր է գալիս սեքսուալ տեսք ունենալ նույնիսկ 52 տարեկանում»,–նշել է սուպերմոդելը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.07.2025
Դիտվել է 651 անգամ
24.07.2025
Դիտվել է 569 անգամ
29.07.2025
Դիտվել է 241 անգամ
30.07.2025
Դիտվել է 227 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster