Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սերը պետք է խելամիտ լինի. Ջիովաննա Անտոնելլի

22.01.2014

Բրազիլացի հանրահայտ դերասանուհու մտքով անգամ չէր անցնում, որ կստանա առաջարկ ու կխաղա մի դեր, որը կդառնա շրջադարձային՝ փոխելով իր կյանքի ողջ ընթացքը:

Ջիովաննա Անտոնելլիին շատերը ճանաչեցին և սիրեցին հանրահայտ «Կլոն» սերիալից հետո, որը ցուցադրվել է աշխարհի գրեթե 30 երկրում: Ջեյդի կերպարը, որ Ջիովաննան, մարմնավորեց նշված սերիալում, սիրվեց և ընդունվեց շատերի կողմից. «Սովորեցի մի քանի արաբերեն բառեր, իսկ ամենագլխավորը' սովորեցի պարել պորտապար»,- հիշում է Ջիովաննան: Ինչպես խոստովանում է դերասանուհին, ինքը բացարձակ կապ չունի Ջեյդի կերպարի հետ և չէր կարողանա այդ կյանքով ապրել, չնայած դրան՝ կերպարը մինչ այժմ էլ բուռն զգացմունքներ է արթնացնում:

600x580

Ջիովաննա Անտոնելլին ծնվել է 1976թ-ի մարտին 18-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ արվեստագետների ընտանիքում: Հայրը Բրազիլիայում սիրված և ճանաչված օպերային երգիչ է, իսկ մայրը՝ բալետի պարուհի, ունի նաև եղբայր, ով հաջողակ իրավաբան է: Ինչպես հետագայում պատմում է Ջիովաննայի տատիկը, աղջիկն իր տաղանդն ու դեպի արվեստն ունեցած սերը ժառանգել է հենց ծնողներից՝ մասնավորապես հորից:

600x580

Դեռ 11 տարեկանից Ջիովաննան սկսում է խաղալ դպրոցական թատերաբեմում, հետո արդեն ընդգրկվում սիրողական թատերախմբի կազմում: 14 տարեկանում ապագա դերասանուհին առաջին անգամ հայտնվում է հեռուստաէկրանին, իսկ դրանից 4 տարի անց' նկարահանվում առաջին հեռուստասերիալում: Ջիովաննան հաջողությամբ է հանդես գալիս, իսկ հաջորդ տարում արդեն ստանում է առաջարկ՝ նկարահանվելու միաժամանակ երկու տարբեր սերիալներում:

600x580

1998թ-ից դերասանուհին սկսում է հաճախակի երևալ «Globo »ընկերության տարբեր նախագծերում, նույն թվականին նկարահանվում է «Մեր գաղտնիքի ամառը» սերիալում: 1999թ-ին կայացավ նրա դեբյուտը մեծ կինոյում: Այս ամենից հետո, 2000թ-ին Ջիովաննան ստանում է առաջարկ՝ մարմնավորելու պոռնիկի՝ «Ընտանեկան կապեր» սերիալում: Սերիալի ցուցադրությունից հետո, Ջիովաննան դարձավ Բրազիլիայի սեքս խորհրդանիշը. «Կերպարը մարմնավորելու համար ծանոթացա պոռնիկների հետ, որոնցից մեկն էլ հետո դարձավ ընկերուհիս»,- հետագայում պատմում է Ջիովաննան: Իսկ ահա «Կլոն» հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու՝ Ջեյդի կերպարը, ինչպես արդեն ասվեց, Ջիովաննային բերեց մեծ ճանաչում, նա դարձավ «Globo» ընկերության ամենաբարձր վարձատրվող դերասանուհին:

600x580

Սակայն գլխավոր անակնկալը դեռևս առջևում էր. նկարահանումներից հետո, Ջեյդի և Լուկասի «սիրավեպը» տեղափոխվում է իրական կյանք: Գլխավոր դերակատարները՝ Ջիովաննա Անտոնելլին և Մուրիլո Բենիսիոն սկսում են հանդիպել նաև իրական կյանքում՝ քաղաքացիական ամուսնությամբ միասին ապրելով 3 տարի: Նրանց բուռն սիրավեպից ծնվում է տղա, որից հետո զույգը բաժանվում է:

600x580

Դերասանուհին ունի նաև երկվորյակ աղջիկներ, որոնց հայրը Լեոնարդո Նոգեյրոյն է: Սիրային կապեր դերասանուհու կյանքում շատ են լինում, բայց ամուսնացած եղել է ընդամենը երկու անգամ: Այժմ ապրում է Լեոնարդոյի հետ, սակայն Մուրիլիոյի հետ ևս հանդիպում է՝ փորձելով նորմալ հարաբերություններ պահպանել հանուն իրենց տղայի: 38-ամյա դերասանուհին այժմ էլ պահանջված ու սիրված է Բրազիլիայում:

Իմ կարիերայում ցանկացած դեր ընդունում եմ դրական:

Կարևոր չէ, թե մարդն ինչպես է գումար վաստակում, եթե հոգով փչացած չէ:

Ես աշխատանքի երկրպագու եմ, պատրաստ եմ օրերով քրտնաջան աշխատել:

Ես էությամբ փոքր ինչ ֆեմինիստուհի եմ, չեմ հանդուրժի լիարժեք կախվածություն տղամարդուց:

Ես չէի կարողանա ապրել որպես արաբ կին:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 21964 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 641 անգամ
01.05.2024
Դիտվել է 534 անգամ
27.04.2024
Դիտվել է 243 անգամ
30.04.2024
Դիտվել է 206 անգամ
03.05.2024
Դիտվել է 50 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster