Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Պետք է սիրել առանց ակնկալիքի. Ջեսիկա Ալբա

03.01.2014

Ճանաչված և սիրված դերասանուհի Ջեսիկա Ալբան ծնվել է 1981թ-ի ապրիլի 28-ին Կալիֆորնիա նահանգի Պոմոնա քաղաքում: Ապագա դերասանուհու ընտանիքը անընդհատ երկրից երկիր է տեղափոխվում, սակայն այդ պարբերական բնույթ կրող տեղափոխությունները չեն խանգարում, որ հնգամյա աղջկա մոտ ձևավորվի հստակ երազանք՝ դերասանուհի դառնալու. «Ես դեռ մանկուց իմացել եմ՝ կյանքում ինչով եմ զբաղվելու. ես ցանկացել եմ խաղալ»:

600x580

Դերասանական վարպետության առաջին դասերն ստանում է 12 տարեկանում: Ջեսիկան մորը համոզում է՝ իրեն թույլ տա մասնակցելու դերասանական վարպետության մրցույթների, ուր գլխավոր մրցանակը դերասանական վարպետության դասընթացներն էին: 1994թ-ին արդեն Ջեսիկային հրավիրում են խաղալու «Կորուսյալ ճամբարը» ֆիլմում՝ զանգվածային տեսարանում: Հենց այդ ժամանակ էլ դերասանուհին շատ պատահական ստանում է իր առաջին դերը. Ֆիլմից դուրս է գալիս գլխավոր դերակատարներից մեկը և Ջեսիկան ընդունվում է նրա փոխարեն: Հարկ է նշել՝ Ջեսիկային ընդունում են միայն նրա համար, որ իր մազերի գույնը համընկնում է ֆիլմի նախկին դերասանուհու մազերի գույնի հետ:

600x580

Ինչպես դերասանական կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում Ջեսիկայի համար սա շրջադարձային եղավ: Ֆիլմում նկարահանվելուց անմիջապես հետո Ջեսիկան հայտնվեց Nintendo-ի և JC Penny-ի գովազդներում, հեռուստատեսությունում, որտեղ սկսեց նկարահանվել «Ալեքս Մաքի գաղտնի աշխարհը» սերիալում: Ջեսիկայի համար լայն հորիզոններ բացեց «Ֆլիպեր» սերիալում նկարհանվելը, որին արդեն հաջորդեցին տարբեր ֆիլմերում նկարահավելու զանազան հրավերներ:

600x580

Մեծ կինոյում առաջին քայլերը Ջեսիկան սկսում է «Չհամբուրվածը», «Սպանող ձեռքը» և այլ ֆիլմերից: Շուտով ստանում է հրավեր լեգենդար ռեժիսյոր Ջեյմս Կամերոնից՝ «Մութ հրեշտակ» սերիալում խաղալու: Դերասանուհին մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, սերիալն էլ մեծ հաջողություններ է գրանցում, Ջեսիկան ստանում է «Երկնային հրեշտակ» մականունն ու հայտնվում «Teen Magazine» և «Vanity Fair» ամսագրերի շապիկներին: 2001թ-ին դերասանուհին ներկայացվեց «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ որպես «լավագույն սերիալային դերասանուհի»:

600x580

Ալբայի անձնական կյանքը ևս ընթանում է նույնքան բուռն ու հագեցած, ինչքան գործնականը: Բազմաթիվ սիրավեպերից հետո 2008-ին Ջեսիկան ընդունում է Քեշ Ուորրենի ամուսնության առաջարկը և դառնում նրա կինը: Շուտով ծնվում է նրանց առաջնեկը՝ աղջիկ, ում ծնունդից առաջ դերասանուհին խոստովանում է. «Ես չեմ ուզում լինել երեխայիս համար ընկեր, ես ուզում եմ լինել նրա մայրը, բայց ես ուզում եմ՝ երեխաս ինձ դիմի ու ինձ մոտ գա, հենց որ խնդիրներ ունենա»:

600x580

Ջեսիկա Ալբան ինչ-որ շրջան եղել է նաև «L'Oreal» հանրահայտ կոսմետիկ ապրանքանիշի դեմքը: Ձեռք բերելով գովազդային շահավետ պայմանագրեր և շահույթ կուտակելով՝ 2003թ-ից դերասանուհին վերսկսում է նկարահանվել ֆիլմերում: Մինչ օրս Ջեսիկան նկարահանվել է տարբեր ժանրերի բազմաթիվ կինոնկարներում: Սիրված դերասանուհու խաղին երկրպագուները միշտ մեծ սիրով և ոգևորությամբ են սպասել ու հետևել: Բացի տաղանդավոր և սիրված դերասանուհի լինելուց, Ջեսիկան հաճախ գլխավորել է ու ընդգրկված եղել տարբեր ամսագրերի շարքերում՝ որպես «ամենասեքսուալ կին»:

600x580

Հենց սկսես ինքդ քեզ համարել կատարելություն, զարգացումդ հենց այդ պահին կանգ կառնի:

Ես մտածում էի, որ իմ աշխատանքն է բոլոր տղաններին առաջին համբույր բաշխելը:

Ես սիրում եմ ուժեղ, ինքնավստահ տղամարդկանց: Ինձ պետք չեն խմիչք, թմրադեղեր օգտագործողներ ու դավաճաններ:

Միշտ պետք է հիշել՝ բոլոր մարդիկ տարբեր են: Աստված մեզ տարբեր է ստեղծել:

Եթե անկեղծ ասեմ, ապա ինձ դուր է գալիս իմ մարմինն՝ իր բոլոր թերություններով հանդերձ:

Հավատարմությունն ստուգվում է ժամանակի ընթացքում: Ինձ համար այն նշանակում է լինել բաց և սիրել մարդկանց, ովքեր ինձ համար թանկ են, անկախ նրանից, թե ինչ կարող են նրանք ինձ առաջարկել:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 11873 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 703 անգամ
01.05.2024
Դիտվել է 678 անգամ
30.04.2024
Դիտվել է 244 անգամ
03.05.2024
Դիտվել է 123 անգամ
04.05.2024
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster