Երկար եւ փարթամ թարթիչներ կարելի է ունենալ հետեւողական աշխատանքի արդյունքում: Եթե անգամ բնությունը Ձեզ պարգեւել է իդեալական թարթիչներ, միեւնույն է, դրանք չկորցնելու համար պետք է մշտապես խնամել, եւ նրանք միշտ կլինեն Ձեր աչքերի զարդը:)
Առաջին հերթին, աշխատեք չչարաշահել թարթիչաներկը: Խուսափեք ջրակայուններից. դրա կարիքը ամեն օր չէ, որ ունեք, եւ բացի այդ, շատ դժվար է երեկոյան այն մաքրելը:
Երեկոյան թարթիչաներկն արտեւանուքներից հեռացրեք կաթնահեղուկով (մոլոչկո), ոչ մի դեպքում մի օգտագործեք օճառ: Այն սովորաբար վատ է ազդում մազերի վրա, որի հետևանքով թարթիչները կարող են կորցնել փայլը:
Իսկ հիմա անցնենք այն օգտակար նյութերին, որոնք կօգնեն Ձեզ երկարեցնել թարթիչները: Լսած կլինեք գերչակի յուղի հրաշագործ ազդեցության մասին: Եթե նրա մեջ ավելացնեք նաև մի փոքր նշի յուղ կամ «Ե » վիտամին (կարող եք գտնել դեղատանը), կստանաք հիանալի խառնուրդ Ձեր թարթիչների համար: Ավելի լավ արդյունքի կհասնեք, եթե ավելացնեք նաեւ ժոժոբի և խաղողի ճյուղերի յուղ: Վերցրեք թարթիչաներկի արդեն դատարկված տուփ, լավ լվացեք այն, նաեւ՝ խոզանակը: Լցրեք նրա մեջ այս խառնուրդն ու ամեն գիշեր սանրեք Ձեր մաքուր թարթիչները օգտակար բալզամով: Շատ քսել պետք չէ, քանի որ այն պետք է լավ ներծծվի և թույլ տա թարթիչներին շնչել:
LADYNEWSam | 22-03-2012 21:43
Հարգելի Նադյա, այդ յուղերը դեղատներում կարելի է գտնել հետեւյալ անուններով՝ almond oil (նշի յուղ), jojoba oi (ժոժոբայի յուղ), castor oil (գերչակի յուղ): Շնորհակալություն հարցի համար:
NADYA | 21-03-2012 00:09
Հարգելի
ամսագիր
շատ
շհնորակալ
եմ
ձեր
հետաքրքիր
և
օգտակար
խորհուրդների
համար:Միայն
շատ
կարևոր
մի
խնդրանք,գրեք
խնդրում
եմ
գերչակի
նշի
և
ժոժոբայի
լատիներեն
անվանումն:Ասածս
հիմնավորելով
ասեմ
որ
շատ
ընթերցողներ
կան
արտերկրում
ապրող
հայեր
որոնց
մոտ
դեղատներում
հաստատ
հայեր
չեն
աշխատում: