Լցոնի բաղադրատոմս Մերիլին Մոնրոյից
20.03.2012
Ոչ բոլորը գիտեն, որ 1950-ականների սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն սիրել է նաև կերակուրներ պատրաստել: Սա հազվագյուտ բաղադրատոմս է, որը պահպանվել է նրա ձեռագրով: Բնականաբար, այնպիսի հայտնագործությունն, ինչպիսին էր Մոնրոյի ձեռագիր բաղադրատոմսը, զարմացրեց նրա բազմաթիվ երկրպագուներին: Այդ բաղադրատոմսը գրված է 1956 - ին, երբ նա ապրում էր Ջոդի Մադջիոյի հետ: Դա է պատճառը, որ Մոնրոն գրել է` «չավելացնել սխտոր». Ջոն չէր սիրում այն: Բաղադրությունը. 1 ֆրանսիական հացի բոքոն, 220 գ լյարդ կամ հավի սիրտ, 220 գ տավարի աղացած միս, 1 ճաշի գդալ բուսական յուղ, 4 թերթ նեխուր (քարաուզ), 1 մեծ սոխ, 2 բաժակ կտրատած մաղադանոս, 2 պինդ եփած ձու, 1,5 բաժակ չամիչ, 1 բաժակ քերիչով անցկացրած պանիր, 1.5 բաժակ մանրացրած ընկույզ, 2 թեյի գդալ խնկունի, 2 թեյի գդալ վայրի սուսամբար, 2 թեյի գդալ ուրց, 3 թերթիկ դափնի, 1 թեյի գդալ շալֆեյ, ½ թեյի գդալ իմբիր, ½ թեյի գդալ մշկընկույզ, աղ`ըստ ճաշակի:  Պատրաստման եղանակը.
Հացը թրջել սառը ջրում 15 րոպե: Այնուհետեւ քամել ջուրը, ճզմել հացը և բաժանել մանր մասերի: Լյարդը կամ սիրտը աղի ջրում եփել, ապա մանրացնել սուրճի հատիկի չափ: Թավայի մեջ միջին ջերմությամբ տապակել տավարի միսը (15-20 րոպե): Խառնել հացը, լյարդը, տապակած տավարի միսը, նեխուրը, սոխը, մաղադանոսը, ձուն, չամիչը, պանիրը, ընկույզը: Այս ամենը լավ խառնել ձեռքերով: Ավելացնել մնացած բոլոր համեմունքները, աղ լցնել ու կրկին լավ խառնել: Մատուցել սառը: Կարելի է օգտագործել ոչ միայն իբրև լցոն, այլև որպես առանձին ճաշատեսակ:
Լարա Առաքելյան Դիտվել է 5668 անգամ
|