Կալորիաներն արագ այրելու 5 միջոց
14.11.2013
Եթե Ձեզ մոտ չի ստացվում հաճախել մարզասրահ այնքան հաճախ, որքան կուզեիք, ապա Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում մի քանի միջոց, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կալորիաներից:
Քայլեք 1,5 կմ:
Միջինում, որպեսզի այրեք 100 կալորիա, քայլեք կամ վազեք 1,5 կմ: Եթե վազում եք, դա Ձեզնից կխլի 6-12 րոպե, իսկ եթե քայլում եք, ապա՝ 13-20:
Շատ ջուր խմեք:
Ծարավը կարող է շատ խաբուսիկ լինել: Հաճախ, երբ Ձեզ թվում է՝ սոված եք, Դուք պարզապես ծարավ եք լինում: Այնպես որ, ջուր խմեք՝ հաճախ հացկերույթ կազմակերպելու փոխարեն: Բացի այդ' ջուրը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Զբաղվեք տնային գործերով:
Տան մաքրությամբ զբաղվելը կօգնի այրել ավելորդ կալորիաները: Ձեզ ենք ներկայացնում օրինակներ, որտեղ երևում է, թե երբ' ինչքան կալորիա է կորցնում մարդը.
Խանութ գնալիս կորցնում եք 130 կալորիա 30 րոպեում:
Տունն ընդհանուր մաքրելը կայրի 167 կալորիա 30 րոպեում:
Կահույքի վերադասավորումը 223 կալորիա 30 րոպեում:
Երեխաների հետ խաղալը 149 կալորիա 30 րոպեում:
Օգտագործեք պարան:
Այն պահեք տանը, մեքենայի մեջ, անգամ գրասենյակում: Երբ ազատ ժամանակ կունենաք, օգտվեք դրանից: Սովորաբար 100 կալորիա է այրվում պարանով 10 թռիչքից հետո:
Պարեք այնպես, կարծես Ձեզ ոչ ոք չի նայում:
Բուլկի եք կերել և զղջո՞ւմ եք: Միացրեք երաժշտություն և սկսեք պարել: 20 րոպե պարելուց հետո, կկորցնեք 100 կալորիա: Եթե երեխաներ ունեք, ապա նրանց գրկեք նոր պարեք. այդպես ավելի շատ կալորիա կկորցնեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 20536 անգամ
Читать на русском
|