Այս հանգստյան օրերը եւս կարող են փորձարկումների շրջան լինել խոհանոցում, եթե որոշենք համտեսել խնձորով ձվածեղ :) Հարազատները կիրակնօրյա կուշտ քնից հետո հաճելի անակնկալի կգան, եթե առաջարկեք նրանց այ այսպիսի նախաճաշ, բացի այդ ապահոված կլինեք նրանց՝ վիտամինների եւ սպիտակուցների «զինանոցը»:
Կեղեւազատում ենք խնձորները, կտրատում խորանարդիկների, թեթևակի տապակում բուսական յուղի մեջ: Այնուհետև հարում ենք ձուն, ավելացնում կաթը, ալյուրը և աղը: Ստացվում է ջրիկ զանգված: Ջեռոցի տապակի մեջ լցրեք այդ զանգվածի մի մասը, վրան շարեք տապակած խնձորները, իսկ այդ շերտի վրա դարձյալ լցրեք կաթնային զանգվածը: Դրեք ջեռոցում 25-30 րոպե: Ահա և վերջ: Մնում է համտեսել: Բարի ախորժակ:
02-06-2023 03:20 Քրոնիկ հոգնածության քողի տակ կարող է թաքնվել դեպրեսիան, ենթադեպրեսիվ վիճակը (դեպրեսիայի սկզբնական փուլը), հոգեսոմատիկ սինդրոմը, սոմատոֆորմ խանգարումը։ Երբեմն այն կարող է լինել հիպոթիրեոզ, այսինքն՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում կամ, օրինակ, շաքարային դիաբետ:
01-06-2023 03:30 Հավերժ սիրո և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը պարզ ամենօրյա պրակտիկայի մեջ է, կարծում են ամերիկացի հետազոտող հոգեբանները։ Նրանց կարծիքով՝ կարևոր են աննշան թվացող մանրուքները։ Օրինակ՝ բարի առավոտ և բարի գիշեր մաղթելը, զրույցի ընթացքում աչքի կոնտակտ պահպանելը և միմյանցից օգնություն խնդրելը։
01-06-2023 03:19 Ամերիկացի գիտնականները ռիբոնուկլեինաթթու-պատվաստանյութը օգտագործել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար: Ըստ ամերիկացի գիտնականների ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածվածը։ Այն տարեկան ախտորոշվում է 432 հազար մարդու մոտ։ Իսկ ուռուցքի հայտնվելուց 5 տարի հետո փրկվում է պացիենտների մոտ 9%-ը։։
31-05-2023 10:19 Որոշ մարդկանց, ելնելով իրենց գենետիկ առանձնահատկություններից, կենսականորեն անհրաժեշտ են ձկան յուղում պարունակվող օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները: Իսկ արտադրանքի վիտամինային բաղադրությունը օգտակար է դարձնում նրանց համար, ովքեր պետք է նորմալացնեն արյան մակարդումը, ամրապնդեն իմունիտետը, բարելավեն մաշկի վիճակը, շարունակել է նա։