Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

LADYNEWS. Փնտրեք կնո՛ջը

01.02.2012

Լրատվական դաշտի ամեն տեսակ NEWS կայքերի շարքում մենք ուզեցինք, որ դուք, սիրելի' LADY-ներ, ունենաք ձերը' LADYNEWS. am-ը: Կանայք կանգնած են կյանքի հիմքերում, նրանք վաղուց ճանաչված «նյուզմեյքերներ» են: Դրա մասին գիտեր դեռ Հոմերը, երբ փորփրում կամ հորինում էր տրոյական պատերազմի հիմքերը, նրան շատ շուտ հասկացան նրբամիտ ֆրանսիացիները, ու պատեհ-անպատեհ իրադարձության առիթով կրկնում են. «Փնտրեք կնո՛ջը» (Cherchez la femme)

Մենք  «փնտրում ենք» ժամանակակից կնոջը, փորձում հասկանալ նրա պահանջները' հայելու առաջ, խոհանոցում, անկողնում, հանգիստը կազմակերպելիս, կարիերան ծրագրելիս, հոգեբանական խնդիրներով անցնելիս, առողջությունը պահպանելիս, մի խոսքով' այն հնարավոր ճանապարներին, որոնցով անցնում է նա:

LN-ը յուրաքանչյուր առավոտ ձեզ կներկայանա կանանց հետաքրքրող ամենատարբեր ոլորտներից' գեղեցկություն, նորաձեւություն, առողջություն, հոգեբանություն, սեր, ընտանիք, խոհանոց, շուկայում հայտնված նորարարություններ, նյութերի ընտրանիով: Այդ նյութերը, որոնք կարելի է կարդալ հանգստի, ազատ ժամերին, նախատեսված են ե'ւ տեղեկացնելու, ե'ւ ժամանց ապահովելու համար: ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ խորագրի ներքո հետեւեք հատկապես կանանց վերաբերող օպերատիվ լրահոսին ողջ օրվա ընթացքում: Խմբագրության ուշադրության կենտրոնում են նաեւ օրվա հրատապ, ամենից շատ քննարկվող թեմաները' Հայաստանից եւ աշխարհից: Մենք հոգ կտանենք, սիրելի' լեդիներ, որ դուք չկտրվեք տեղեկատվական դաշտից LADYNEWS. am-ում ձեզ հետաքրքրող նյութերն ընթերցելու ընթացքում օրվա գլխավոր լուրերին ՄԵԿ ՏՈՂՈՎ կարող եք ծանոթանալ կայքի աջ հատվածում:

Բացահայտե’ք տարբեր ոլորտներում հաջողություններ ունեցող կանանց LN ՀՅՈՒՐԱՍՐԱՀում: Համաշխարհային ճանաչման հասած կանայք կներկայանան ձեզ նաեւ ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ խորագրում:

LN –ում աննախադեպ հնարավորություն ունեն կանանց մարզաշխարհով հետաքրքրվողները: Ծանոթացե’ք աշխարհի եւ Հայաստանի նշանավոր մարզուհիների գործունեությանը, ոլորտի նորություններին ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ բաժնում:
Հետեւե'ք LN-ի լրագրողական բացահայտումներին կանանց աշխարհում, մե’զ վստահեք նաեւ ձեր ժամանցը. յուրաքանչյուր առավոտ LADYNEWS. am-ում տեղեկացեք' ինչպես եւ որտեղ կարելի է անցկացնել երեկոն, բաց մի' թողեք երեւանյան խանութներում զեղչերի մասին առաջինն իմանալու եւ օգտվելու ձեր հնարավորությունը, հետեւեք  LN ֆիլմադարանի եւ գրադարանի թարմացումներին:
Լինենք տեղեկացված, լինենք ստեղծարար:
Սիրով սպասում ենք ձեր հարցերին, առաջարկներին, մի խոսքով' ցանկացած թեմայով ձեր նամակներին contact@ladynews.am հասցեում:

Դիտվել է 14034 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բարեկազմության հոգեբանություն

14.03.2023
Մենք շարունակաբար ձգտում ենք կատարյալ մարմին ունենալ։ Նկատենք, որ կատարյալ մարմին այն չէ, որը մենք տեսնում ենք ամսագրերի շապիկներին, այլ այն, որով մենք հարմարավետ, հանգիստ, առողջ, ուժեղ և ճկուն ենք զգում:

 Շնորհավոր գարնանային տոնը՝ մարտի 8-ը, սիրելի կանայք

08.03.2023
Թող որ միշտ ձեզ զգաք պաշտպանված, սիրված, հոգատարությամբ պարուրված ու երջանիկ։

Այս 8 սովորությունները գողանում են ձեր երիտասարդությունը

14.02.2023
Մեր դեմքի արտահայտությունները, սոցցանցերով տարվածությունը և, նույնիսկ, քնելու մեր սիրելի դիրքը կարող են վատթարացնել մաշկի վիճակը:

Ինչպես լինել իսկական կին․ հայտնի դիզայներների 22 խորհուրդ

31.01.2023
Կին լինելը արվեստ է։ Եվ յուրաքանչյուրն ունի իր հնարքները, հատուկ հմայքը և օծանելիքի բույրը։ Բայց ոչ ոք այնպես չի հասկանում հմայքն ու գեղեցկությունը, ինչպես նորաձևության անգերազանցելի օրենսդիրները:

Պաշտպանություն խոսքով. բաներ, որոնք պետք է գաղտնի պահել ուրիշներից...

26.01.2023
ժողովրդական իմաստությունն ասում է՝ «Լռությունը ոսկի է»։ Նման ասացվածքները զրոյից չեն ծնվում, և դրանց մեջ, անշուշտ, ճշմարտություն կա։ Եթե ականջալուր լինեք դրանց, կարող եք պաշտպանվել խնդիրներից ու տհաճ հետեւանքներից։

Երբեք մի՛ կորցրեք երկրորդ կեսին գտնելու հույսը

17.01.2023
Երկար ժամանակ միայնակ լինելուց կինը սկսում է կորցնել իր երկրորդ կեսին գտնելու հույսը:
Պետք չէ հուսահատվել և շտապեցնել իրադարձությունները...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
31-03-2023 03:06
Վերջերս հայտնի դարձավ Սելենա Գոմեսի նոր հարաբերությունների մասին. նրան «բռնացրել էին» Զեյն Մալիկի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Իր նախկինի նոր սիրավեպին արձագանքել է ինքը՝ Ջիջի Հադիդը։ Us Weekly-իի աղբյուրները  նշել են, որ Ջիջին չեզոք է վերաբերվում իր նախկինի հարաբերություններին այլ աղջիկների հետ:
31-03-2023 02:02
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վաճառել է այն տունը, որտեղ ապրում էր Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների հետ։ Խոսքը Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ շրջանում գտնվող կալվածքի մասին է, որը Փիթը ձեռք էր բերել 1994 թվականին դերասանուհի Կասանդրա Պետերսոնից, ով հայտնի է խավարի տիրուհու՝ Էլվիրայի դերով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 682 անգամ
28.03.2023
Դիտվել է 333 անգամ
25.03.2023
Դիտվել է 246 անգամ
29.03.2023
Դիտվել է 211 անգամ
30.03.2023
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster