Համեղ «Ոզնիներ»
15.03.2012
Հենց այս երեկո ընթրիքի ամենօրյա սեղանը տոնական կդառնա, եթե հասցնեք պատրաստել «Ոզնիներ» ուտեստը: Այն ոչ միայն կուրախացնի Ձեր սիրելիներին, այլեւ լավ կկշտացնի :)
Պատրաստման համար անհրաժեշտ է'
1 կիլոգրամ միս, 2 հատ սոխ, 1 ձու, 1 կարտոֆիլ կամ 20 գ սպագետի, աղ, պղպեղ, խառը կանաչի:
Միսը, սոխը, կանաչին անցկացրեք մսաղացով, խառնեք իրար, ավելացրեք աղ, պղպեղ:
Այդ զանգվածին ձեռքերով ոզնու ձև տվեք և թաթախեք այն ալյուրի, այնուհետև նախապես հարած ձվի մեջ: Ձեռքերով ամրացրեք ձևը, որպեսզի չքանդվի:

Ոզնու աչքերի և քթի տեղում դրեք սև պղպեղի կլոր հատիկները:
Ոզնու փշերի փոխարեն կլինի մանր կտրատած կարտոֆիլը: Կարտոֆիլը կտրեք այնպես, որ բարակ և երկար ձողեր ստացվեն:
Գցեք այն եռացող ջրի մեջ 5 րոպեով: Զգույշ շարեք կարտոֆիլի կտորները «ոզնու» վրա: Կարտոֆիլի փոխարեն կարող եք օգտագործել նաև հում սպագետի: Սպագետիի վրա կարող եք անցկացնել նաև մրգի կտորներ:
Թավայի մեջ դրեք հաստ թուղթ, վրան տեղավորեք «ոզնիները» և դրեք ջեռոցի մեջ: Ջեռոցի ջերմաստիճանը թող չգերազանցի 180-ը, և մեկ ժամից «ոզնիները» պատրաստ կլինեն: Դիտվել է 12145 անգամ
Читать на русском
|