|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Սովորույթներ, որոնք վնաս են հասցնում մազերին
30.08.2013
Երկար, փարթամ ու առողջ մազեր ունենալը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Գուցե Ձեր մազերը հենց այդպիսին են, բայց կան մազերի համար վնասակար սովորույթներ, որոնցից անհրաժեշտ է ամեն կերպ ձեռբազատվել:
Մազերին հաճախակի կպնելը: Մազերը շուտ կեղտոտվում են, երբ դրանց հաճախակի եք ձեռք տալիս. այդ ժամանակ ստիպված եք լինում շուտ-շուտ լվանալ: Բացի այդ' հաճախակի հպումներից մազերը դառնում են խոցելի և սկսում են ճյուղավորվել: Փորձեք Ձեզ վերահսկել նման դեպքերում:
Մազերն ամեն օր լվանալն ու ուղղելը: Երբ մազերն ամեն օր լվանում եք կամ ուղղում, ապա բարձր ջերմաստիճանից խախտվում է մազերի կառուցվածքը, վնասվում մազերին վերին շերտը: Մազերը նաև կորցնում են իրենց առաձգականությունը, դառնում չոր: Օգտագործեք գելեր և այլ պաշտպանիչ քսուքներ:
Թաց մազերով տանից դուրս գալը: Ջերմաստիճանի անկումը ևս խախտում է մազերի կառուցվածքը: Հնարավոր է' մազերը սկսեն թափվել, դառնալ փխրուն: Չորացրեք մազերը սենյակային ջերմաստիճանում և երբեք թաց մազերով մի պառկեք:
Սրբիչով մազերը լավ չորացնելը: Սա ևս սխալ է. այդպես Դուք խառնում եք մազերը, իսկ հետո ստիպված եք լինելու կարգի բերել, որի ընթացքում ևս մազերը կարող են լուրջ վնասվել:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13988 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|