Miss LN. Անահիտն իր նժույգով առաջ անցավ բոլորից
08.03.2012
Ովքեր հետեւում էին Miss LN գեղեցկության մրցույթի ընթացքին հատկապես երեկ գիշերը, զարմացած կլինեն, թե ինչ լարված պայքարում կարողացավ Անահիտ Սամսոնյանի լուսանկարը չզիջել հաղթողի դիրքերը: Ավելի քան 70 մասնակից, որոնցից մի քանիսը մինչեւ վերջին պահը պայքարեցին հաղթանակի համար:
Անահիտը 22 տարեկան է, մասնագիտությամբ՝ ճարտարապետ, սովորում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայում «Պատահական իմացա մրցույթի մասին: Կուրսեցուս քույրն էր մասնակցում, որոշեցի իմ լուսանկարն էլ տեղադրել, իսկ ընկերներս էլ որոշեցին, որ ես պիտի հաղթեմ»,- LN-ին պատմեց Անահիտը: Ընկերների ջանքերն ակնհայտ էին մրցույթի ողջ ընթացքում, բայց չկար նաեւ անծանոթների հիացմունքի պակաս: Անահիտի՝ նժույգով լուսանկարը աննկատ չմնաց հենց սկզբից, ինչը Miss LN-ը բացատրում է առաջին հերթին նրա որակով. «Ես սիրում եմ լուսանկարվել, նաեւ՝ լուսանկարել: Չեմ պնդում, որ պրոֆեսիոնալ է ստացվում դա ինձ մոտ, բայց հոբբիս է: Քեռուս աղջկա հետ շատ ենք սիրում ֆոտոսեսիաներ անել: Այս լուսանկարն էլ արվել է Երեանի ձիարշավարանում»:
Անահիտը պատմեց, որ տոներ շատ է սիրում, իսկ Մարտի 8-ն անցկացնելու ընկերուհիների հետ: Շնորհավորում ենք նրա եւ մեր բոլոր լեդիների գեղեցկության տոնը: Երջանիկ եղեք, սիրեք եւ սիրվեք: Դիտվել է 2631 անգամ
|