Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը թենիսի կանանց Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող
08.06.2013
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը թենիսի կանանց Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում 6:4, 6:4 հաշվով հաղթեց ռուս Մարիա Շարապովային:
Մարիան այսօր լավ խաղաց, նա իսկական չեմպիոն է, հայտարարել է Սերենա Ուիլյամսը:
«11 տարվա ընդմիջումից հետո դարձյալ հաղթեցի «Ռոլան Գարոսում». դա պարզապես աներեւակայելի է: Է՞լ ինչի կարող եմ հասնել: Երբ հաջորդ տարի վերադառնամ այստեղ, կփորձեմ պաշտպանել տիտղոսս: Ինձ դուր է գալիս խաղալ Փարիզում: Մարիան այսօր լավ խաղաց, նա իսկական չեմպիոն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում էին ինձ: Շնարհակալ եմ իմ թիմին, ընտանիքին ու բոլոր ներկաներին»,- Սերենայի խոսքը մեջբերել է մրցաշարի կայքը: Դիտվել է 8287 անգամ
Читать на русском
|