Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նախագահների հանրաճանաչ կանանց՝ առաջին տիկինների տասնյակը

06.06.2013

Եթե հավատալու լինենք այն ասացվածքին, որ տղամարդը գլուխն է, իսկ կինը՝ պարանոցը, ապա աշխարհի հաջողակ տղամարդիկ շատ բանով պարտական են իրենց կանանց:

Պատմությունն այդպիսի բազմաթիվ օրինակնոր ունի՝ Հիլարի Քլիմտոնը օգնել է իր ամուսնուն գալ իշխանության, Ժակլին Քենեդին ամերիկացիների շրջանակում իր հմայքով և հանրաճանաչությամբ բարձրացեց իր ամուսնու վարկանիշը, իսկ Ռաիսա Գորբաչովան ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահի անբաժան ընկերուհին էր:

Ուժեղ տղամարդկանց ճաշակները տարբեր են, իսկ կյանքի ընկեր նրանք հաճախ ընտրում են առաջնորդվելով ոչ արտաքին տվյալներով: Առաջին տիկին կարող է դառնալ և Ժակլին Քենեդու նման գեղեցկուհին, և Նինա Խրուշչովայի նման սովորական կինը: Այսինքն` հնարավորություն ունեն բոլորը:

Ներկայացնենք ժամանակակից ամենանշանավոր առաջին տիկինների տասնյակը, որոնք մեծ դեր են կատարել իրենց ամուսինների կայացման գործում:

600x580

Ըստ Forbes ամսագրի տվյալների՝ ամերիկայի նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը (1964թ. ապրիլի 17), աշխարհի ամենաազդեցիկ առաջին տիկինն է: Միշելը մասնագիտությամբ իրավաբան է: Սովորել է Փրինթոնի  և Հարվարդի համալսարաններում: Տիկին Օբաման կրկնակի կարևոր դեր է կատարել իր ամուսնու ընտրարշավի ժամանակ: Նա ուշադրություն է գրավում ոչ միայն իր  անթերի ոճով և լավագույն  ամերիկյան դիզայներների հեղինակած հագուստներով, այլ նաև քաղաքական կյանքում ակտիվ մասնակցությամբ: Արագ սննդի հայրենիք ԱՄՆ-ում նա պրոպագանդում է առողջ սնունդը:  Առաջին տիկինն ամերիկացիներին մշտապես հորդորում է օգտագործել ավելի շատ բանջարեղեն և զբաղվել սպորտով:

Ընդ որում տիկին Օբաման ինքն էլ է հետևում իր իսկ խորհուրդներին, մշակում է Սպիտակ տան բակում գտնվող իր բանջարանոցը և ցուցադրում հիանալի սպորտային պատրաստվածություն: Մեծ հաջողություն ունեցավ հատկապես Միշել Օբամայի պարը, որը հիթ էր դարձել համացանցում: Նա ոչ միայն հիանալի պարեց, այլ նաև ցուցադրեց  բարդույթնների բացակայություն: Եվ վերջապես` Միշել Օբաման Սպիտակ տան առաջին սևամորթ տիկինն է և դրանով իսկ տարբերվում է մյուսներից:

600x580

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական ամուսնությամբ կնոջը՝ Վալերիա Տրիերվեյլերին այդքան էլ հեշտ չէ գերազանցել իր նախորդին՝ մոդել և երգչուհի Կարլ Բրունի Սարկոզիին: Ի դեպ, Վալերիան չի էլ ձգտում այդպիսի հանրաճանաչության, չէ՞ որ նա ունի այլ ուժեղ կողմեր: Հաջողակ լրագրող և 3 երեխաների մայրը հանդիպել է ապագա նախագահին 2008թ.-ին: Երկար ժամանակ զույգը թաքցնում էր հարաբերությունները, իսկ այժմ, երբ բոլորին հայտնի է Ֆրանսիայի նախագահի ընկերուհու անունը՝ Վալերիա Տրիերվեյլեր, ով չի շտապում իրեն կապել ամուսնական պարտականություններով: Հնարավոր է նա պարզապես հարսանիքի համար ժամանակ չունի: Ֆրանսիայի առաջին տիկինը, փորձագետների կարծիքով, կարևոր դեր է կատարել Օլանդի նախագահ ընտրվելու գործում: Վալերիան մի ամբողջ տարի ամբողջությամբ զբաղված էր Օլանդի ընտրարշավով, իսկ այսօր համարվում է նախագահի գլխավոր խորհրդատուն՝ լինելով նրա իսկական «մարտական ընկերը»:

600x580

Մեհրաբան Ալիևան ամուսնացել է Ադրբեջանի ապագա նախագ Իլհամ Ալիևի հետ դեռևս լինելով բժշկական համալսարանի ուսանողուհի: Մեհրաբանը ոչ միայն 3 երեխաների մայր է, այլև համարվում է հասարակական գործիչ՝ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է, ինչպես նաև Հ. Ալևի hիմնադրամի նախագահ: 48 տարեկան հասակում նա պահպանել է մարմնի գեղեցիկ կառուցվածքը:

600x580

Կատարի ղեկավար՝ շեյխ Համադ բեն Խալիֆա-ալ-Տանին ունի 3 կին, սակայն նրանցից միայն մեկն է ամունու հետ միասին երևում հանրությանը և մասնակցում քաղաքական միջոցառումների՝ դա Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդն է: Ինչպես երևում է, հենց նրան է շեյխ Խամադը համարում իր պետության զարդը: Համաձայնվեք, որ Եվրոպայում և Ամերիկայում այդքան էլ դժվար չէ դառնալ ոճի թելադրող, քան Ասիայում, որտեղ իսլամը թելադրում է վարվեցողության իր կանոնները: Կատարի առաջին տիկինը շլացուցիչ տեսք ունի իր փակ հագուստներով և ազգային գլխարկներով:

Ի դեպ, շեյխուհի Մոզան ոչ միայն աննկարագրելի հմայիչ է, այլ նաև շատ կրթված կին:  Կատարի համալսարանն ավարտելուց հետո նա ԱՄՆ-ում փորձաշրջան է անցել: Մոզան պարզապես արևելյան հարեմի գեղեցկուհի չէ, նա լուրջ քաղաքական և հասարակական գործիչ է, ով ունի մի շարք պետական պաշտոններ: Լրագրողները սիրում են նրան անվանել «արաբական Գրեյս Կելլի», ինչը, համաձայնվեք, շատ տեղին է:

600x580

Բրիտանացիների սիրելին Քեմբրիջի դքսուհին է: Սակայն պաշտոնապես երկրի առաջին տիկինը համարվում է վարչապետ Դևիդ Քեմերոնի տիկին Սամանտան: Բրիտանիայի վարչապետը հայտնի է իր ժողովրդավարությամբ, նա հիացրել է երկրի բնակիչներին նրանով, որ վարում է համեստ կյանք և դեմ չէ շրջել մետրոյով կամ աշխատանքի գալ հեծանիվով: Այդ հարցում Սամանտան լիովին աջակցում է ամուսնուն:

Քեմերոնի կինը պարզապես առաջին տիկին չէ, այլ նաև տաղանդավոր գործարար կին, ով կարող է իրեն թույլ տալ ցանկացած հագուստ: Սակայն Սամանտան երբեմն հանրության առջև հայտնվում է Zara-ի համեստ կոշիկներով: Դրանով հանդերձ Vogue ամսագիրը նրան անվանել է աշխարհի ամենաոճային առաջին տիկիններից մեկը՝ դեմոկրատական ապրանքանիշի իրերով հիանալի տեսք ունենալու համար: Հասարակ ընտողներին դա նույնպես դուր է գալիս՝ բրիտանացիները դժվար թե հիացած լինեին վարչապետի չափազանց վատնող կնոջից:

600x580

Ի տարբերություն շատ այլ առաջին տիկինների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքականության մեջ, Ասմա Ասադը գերադասում է մնալ հեռու քաղաքականությունից: Սիրիայի առաջնորդի տիկինը թեև ունի սիրիական արմատներ, սակայն եվրոպական ոճի կին է: Նա ծնվել և կրթություն է ստացել Լոնդոնում, աշխատել է ԱՄՆ-ի խոշոր ֆինանսական կազմակերպությունում և ամուսնացել է Բաշար Ասադի հետ:

Նախագահի ավանդական կինը  Սիրիայում համարվում է  «լիբերալ անձ»՝ նա երբեք չի հագնում  արաբական հագուստ, դրանով ցույց տալով, որ երկրում կա ազատ ընտրության հնարավորություն: Այսօր Ասման դաստիարակում է 3 երեխայի,  շատ հազվադեպ մասնակցում է նաև քաղաքական գործերին: Օրինակ, վերջերս նա ամուսնուն աջակցելու համար նկարահանվել է  պրոպագանդիստական տեսահոլովակում: Հաշվի առնելով Սիրիայի պատերազմական իրավիճակը՝ քաղաքականությունից դժվար է հեռու մնալ:

600x580

Չինաստանի առաջին տիկինը՝ Սի Ցզիպինայի կինը, շատ յուրահատուկ անձնավորություն է: Մինչ Պենը ոչ մի չինական առաջնորդի կին չի եղել հասարակական դեմք և չի մասնակցել պաշտոնական միջոցառումների: Ինչպես Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին, Պեն Լիյունը հաջողությամբ համատեղում է  պետական պարտականությունները շոու բիզնեսի կարիերայի հետ: Չինաստանում ոչ մի ամանորյա համերգ չի անցնում առանց առաջին տիկնոջ ելույթի: 50-ամյա առաջին տիկինը նաև բարձրացնում է ղեկավարության վարկանիշը պարբերաբար կազմակերպելով անվճար ելույթներ, նա երբեմն ելույթներով հանդես է գալիս նաև զինվորական զորամասերում:

Չինացիները փորձում են աջակցել Պեն Լիյուանին՝ ընդօրինակելով նրա ոճը: Բավական է առաջին տիկինը հայտվի հանրության առաջ ինչ-որ ոճային հագուստով, նույն պահից խանութներում բոլոր նմանատիպ հագուստները վաճառվում էին կայծակնային արագությամբ: Սակայն Չինաստանի առաջին տիկինը հագնվում է բավականին համեստ՝ նախապատվությունը տալով դասականին:

600x580

Էստոնիայի առաջին տիկին Էվելինան հանդիպել է իր ապագա ամուսնուն, երբ նա դեռ արտաքին գործերի նախարար էր: Հարաբերությունների սկզբում նրա համար դժվար էր, քանի որ հարաբերությունները պետք է թաքցնեին լրատվամիջոցներից: Այդուհանդերձ լրատվամիջոցներին հաջողվում է իմանալ այդ մասին և նրանք արտահայտվելիս անխնա են լինում: Այդպիսով Էվելինան ստանում է վիրավորական «Իլվեսի սիրուհի» մականունը, ով տվյալ պահին գլխավորում էր նրա նախընտրական PR-ը: Երբ Թոմաս Իլվենսը վերջապես ամուսնացավ  իր օգնականի հետ, էստոնական լրատվամիջոցները չարախոսելու այլ պատրվակներ գտան: Էվելինին մշտապես  քննադատում էին ավելորդ քաշի և ճաշակի բացակայության համար:

Արդյունքում առաջին տիկինը լրջորեն սկսեց զբաղվել իր արտաքինով՝ զգալի նիհարեց և սկսեց առավել զգուշորեն իր համար հագուստ ընտրել (վրիպումներ, այնուհանդերձ, լինում էին): Իսկ ահա մեծ քաղաքականության մեջ Էվելինան գերդասում է չներգրավվել՝ նրան առավելապես դուր է գալիս ընտանեկան օջախի պահապանի դերը:

600x580

Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին իր երկրորդ կեսին՝ հոլանդուհի Սանդրա Ռուֆոսին հանդիպել է Ստրասբուրգում, որտեղ նա դասավանդում էր մարդու իրավունքներ: Այդ  ժամանակ Սաակաշվիլին դեռևս մեծ քաղաքական գործիչ չէր, այնպես որ շահադիտական ամուսնության մասին խոսք անգամ չի կարող լինել: Սանդրան լքեց Եվրոպան և իր ամուսնու հետ տեղափոխվեց Թբիլիսի: Հանուն իր ամուսնու Սանդրան ոչ միայն սովորեց բավականին բարդ վրացերենը, այլ նաև դարձավ ուղղափառ եկեղեցու դավանորդ:

Նրան կարելի է անվանել շատ բազմակողմանի զարգացած անձնավորություն: Վրաստանի առաջին տիկինը խոսում է 5 լեզուներով, հիանալի նվագում է դաշնամուր և ֆլեյտա, գերազանց հասկանում է իրավունքից և անգամ բժշկությունից՝ վերջերս նա ավարտել է բուժքույրական դասընթացները: Քաղաքականությամբ Սանդրա Ռուլոֆսը նույնպես զբաղվում է, թեև խոստովանում է, որ դա պարզապես նրա պարտականությունն է:

600x580

Ճապոնիայի վարչապետ Սինզո Աբեի ընտանիքը թերևս աշխարհում ամենափակերից է: Պետության գլխի անձնական կյանքը միշտ անհայտ է եղել հասարակության համար: Այնուհանդերձ Ակիե Աբեն՝ վարչապետի կինը, փորձ կատարեց ցույց տալ ողջ աշխարհին, որ երկիրն ամեն դեպքում ունի առաջին տիկին:  Աբեն մի քանի անգամ ամպագոռգոռ հայտարարություններ է արել, որ ուզում է ցրել պահպանողական կնոջ կերպարը Ճապոնիայից և ցույց տալ, որ այս երկրի կանայք նույնպես ունեն ձայնի իրավունք: Աբեն անգամ հագուստի ճապոնական ոճից գերադասում է եվրոպականը:

Ակիեն պարբերաբար հայտնվում է տարատեսակ միջոցառումների և ժողովների ժամանակ: ՈՒ  թեև Ճապոնիայի առաջին տիկինը միշտ զուսպ և անթերի է, իրական կյանքում նա ունի բավականին երկրային և անգամ օրիգինալ նախասիրություններ: Օրինակ, Ակիե Աբեն մի քանի տարի աշխատել է ռադիոյում որպես դիջեյ: Նա շատ է սիրում պարել ֆլամենգո, ինչը, համաձայնվեք, շատ յուրօրինակ է ճապոնուհու համար:

 Լիլիթ Պետրոսյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 23027 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Klaudia | 10-10-2013 21:25
Now I feel stpuid. That\'s cleared it up for me

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 650 անգամ
07.05.2024
Դիտվել է 177 անգամ
08.05.2024
Դիտվել է 171 անգամ
09.05.2024
Դիտվել է 119 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster