Ելակով եւ զեֆիրով այս քաղցրավենիքը շատ համեղ է, քաղցր եւ անուշահոտ: Կարող եք պատրաստել եւ հաճելիորեն զարմացնել ձեր մտերիմներին:
Պատրաստման համար անհրաժեշտ են.
250-300 գրամ թարմ ելակ
2 զեֆիր
1 կիվի
3-4 ճաշի գդալ թթվասեր
1 ճաշի գդալ շաքարի փոշի
100 գրամ թխվածքաբլիթ
Պատրաստման եղանակը.
Ելակի հատիկները բաժանել երկու մասի, թխվածքաբլիթները կոտրել, զեֆիրն ու կիվին նույնպես բաժանել ոչ մեծ կտորների: Թթվասերի վրա ավելացնել շաքարի փոշին եւ հարել, կարելի է շաքարի փոշի չանել, եթե ելակը քաղցր է: Այդ ամենից հետո եղածը շերտերով լցնել ամանի մեջ՝ թխվածքաբլիթը, զեֆիրը, ելակը, ավելացնել վրան թթվասեր եւ կիվի, հետո զեֆիր, ելակ եւ թթվասեր, այնուհետև դնել սառնարանը 2 ժամ:
11-03-2025 10:58 Քնի քրոնիկ պակասը հանգեցնում է այն նյութերի արտադրության ավելացմանը, որոնք մեծացնում են ճարպային և քաղցր սննդի օգտագործման հաճույքը: Արդյունքում մարդն ավելի շատ է օգտագործում նման սնունդ և գիրանում է, բացատրել են էնդոկրինոլոգները։ Քնի քրոնիկ պակասը հանգեցնում է այն նյութերի արտադրության ավելացմանը, որոնք մեծացնում են ճարպային և քաղցր սննդի օգտագործման հաճույքը:
11-03-2025 10:52 Նյու Օռլեանի հնաոճ իրերի վաճառող M.S Rau ընկերությունը վաճառքի է հանել Փոլ Ռիվերի՝ ամերիկյան հեղափոխության հերոսներից մեկի և մասնագիտությամբ ոսկերչի աշխատանքի մի քանի առարկա: Այդ աշխատանքների թվում է փորագրված սրճեփ, որը փորձագետները գնահատել են ավելի քան մեկ միլիոն դոլար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
11-03-2025 10:41 Աշխատողների մեկ քառորդը, որոնք շատ ժամանակ են անցկացնում աշխատանքային խորհրդակցություններում, իրենց ավելի քիչ արդյունավետ և կենտրոնացած են զգում: Գիտնականները նրանց զգացողություններն անվանել են «չափից շատ խորհրդակցություններից զարթխումի համախտանիշ»։ Չափազանց շատ աշխատանքային խորհրդակցություններն ազդում են մարդկանց վրա, եւ ազդեցությունը տեւում է միջոցառման ավարտից հետո մի քանի ժամ: Ոմանք դա զգացել են մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, մատնանշել են նրանք։
11-03-2025 10:05 Նորաձևության շաբաթվա շրջանակներում Փարիզում ցուցադրվել է Louis Vuitton-ի աշնանային հավաքածուն։ Շոուին մասնակցել են Էմմա Սթոունը, Անա դե Արմասը, ով վերջերս կասկածվում էր Թոմ Քրուզի հետ սիրավեպի մեջ, Ջենիֆեր Քոնելին, Ալիսիա Վիկանդերը, Սաուրս Ռոնանը, Քլոե Մորենցը, Սոֆի Թյորները, Լեա Սեյդուն, Բրիջերթոնի աստղ Ֆիբի Դայնևորը, Ջեյդեն Սմիթը և այլք:
11-03-2025 09:07 Ջեսսի Քեյվը, որն առավել հայտնի է Ռոն Ուիզլիի ընկերուհու՝ Լավանդեր Բրաունի դերով Հարի Փոթերի մասին ֆիլմերում, հայտարարել է OnlyFans-ում անձնական էջի բացման մասին (պլատֆորմ, որը հիմնականում տեղադրում է սեքս բովանդակություն): Այս մասին 37-ամյա դերասանուհին խոսել է իր սոցիալական ցանցերում։
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։