Զգեստապահարանի գարնանային թարմացում. ինչի՞ց սկսել
06.03.2012
Ասում են՝ թարմացվող զգեստապահարանը կնոջ համար «դեղ է», իսկ առողջության հաշվին խնայել չի կարելի... Գարունը սկսեք՝ զգեստապահարանին նոր շունչ ու թարմություն հաղորդելով, հատկապես որ արդեն բոլորս էլ հոգնել ենք ձմեռային ծանր ու հաստ զգեստներից: Թե' ոճային եւ թե' գունային թեթեւությունը հենց այն է, ինչ պետք է այս պահին: Այսպես, ի՞նչ գնել առաջին հերթին՝ գարնանային անկրկնելի կերպա ունենալու համար:
Այս տարվա գարունը հարուստ է գույներով ու թարմությամբ: Բոլոր ժամանակներում մոդայիկ «ֆրենչը» այս անգամ ևս կգա լրացնելու ձեր զգեստապահարանը: Բայց խիստ դասական գույներն այլևս նորաձև չեն: Աշխատեք ընտրել վառ գույների «ֆրենչներ»:
Շարֆերը, որ վերջին տարիներին դարձել են մեր արդուզարդի անբաժանելի մասը, 2012-ի նորաձև գարնանն իրենց գունային անզուգական խաղերով հասել են կատարելության: Եթե թավշյա շարֆերը ձեզ անսահման կանացիություն ու շարմ կհաղորդեն, ապա բամբակյա վառ, ծաղկավոր շարֆերը կտաքացնեն ու կպարգևեն բարձր տրամադրություն:
Ինչպես միշտ, նորաձև են կիսաշրջազգեստների ամենատարբեր ձևերը' խիստ դասականից մինչև երկարավուն, գնչուական ոճ:
Այս գարուն ձեռք բերք ռետինե երկարաճիտ կոշիկ. դրանք չափազանց նորաձեւ են: Ընդ որում, Ձեզ ռետինե երկարաճիտ կոշիկներ կհանդիպեն ոչ միայն ցածր մակերեսի վրա, այլև «տանկետկա» և բարձրակրունկներով:
Չմոռանանք կարևորագույն ևս մեկ աքսեսուար' պայուսակը: Սևը, իհարկե, երբեք էլ չի դադարի պրակտիկ ու նորաձև լինելուց, բայց Ձեր, աենք, վառ կապույտ պայուսակը կառանձնացնի իր տիրուհուն ամբոխի մեջ:
Գարնանային կերպարի ամբողջության համար ձեզ կպակասի միայն արևային ակնոցը: Այստեղ ևս գույների մեջ կարելի է ընտրություն կատարել: Ակնոցն ավելի կերպարային ու հետաքրքիր կդարձնի Ձեզ:
Դիտվել է 12437 անգամ
|