|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Քունը`մաշկի «նորոգիչ»
08.05.2013
Պարզվում է՝ քնի խանգարումը կարող է բացասաբար անդրադառնալ Ձեր արտաքինի վրա: Գիշերային նորմալ քնի պակասը հանգեցնում է մաշկի հետ կապված խնդիրների:
Մասնագետների գնահատմամբ՝ քունը մեր մաշկի «նորոգիչն է», երբ վերականգնվում են բջիջները, իսկ եթե մարդը լիարժեք չի հանգստանում՝ 7-8 ժամ, ապա նրա մաշկը եւս «հանգստանալու» հնարավորություն չի ունենում: Խրոնիկ անքնությունը բերում է արյունատար անոթների լայնացման, որն էլ իր հերթին պատճառ է դառնում մաշկի վրա արյան կետիկների առաջացման: Բժիշկները մշակել են խորհուդներ՝ հատուկ «կոսմետիկ» քնի համար.
1. Քնեք եւ զարթնեք միեւնույն ժամին. քնի ռիթմը կարեւոր է մաշկի համար:
2. Աշխատեք քնել մեջքի վրա. դա արդյունավետ կանխարգելում է խորշոմների առաջացումը:
3. Պատրաստվեք քնի արարողակարգին եւ Ձեզ տրամադրեք՝ Դուք իդեալական արտաքին ունեք:
4. Քնեք փափուկ եւ հարմարավետ անկողնում:
5. Փոխեք սպիտակեղենը եւ անպայման օգտագործեք բնական եւ սպիտակ սպիտակեղեն՝ խուսափելով սինթետիկ կտորներից:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5305 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|