Նորաձեւ պայուսակներ' լեդիների համար
06.05.2013
Իսկական ժամանակն է նորաձեւ պայուսակներ ձեռք բերելու. Ladynews.am-ն առաջարկում է ծանոթանալ դիզայներների կողմից ներկայացված նորաձեւ պայուսակների հավաքածուին: Այն բազմազան է` սկսած կլատչներից մինչեւ մեջքին կրելու համար նախատեցված վառ պայուսակներ:
Զամբյուղ պայուսակներ. Prada
Պրադան ներկայացրել է կարճ բռնակներով զամբյուղ հիշեցնող պայուսակներ: Խորհուրդ է տրվում այն կրել ամառային վերարկուների եւ տափակ կոշիկների հետ:
Ճամպրուկներ. LouisVuitton
Շնորհիվ ֆրանսիական նորաձեւության տան` նորաձեւթյան սիրահարների զգեստապահարանում հայտնվել են վառ գույնի ճամպրուկները:
Մեջքի պայուսակներ. Versus
Նորաձեւության աշխարհում առաջին անգամը չէ, որ այս պայուսակները նորաձեւ են ու շատերի կողմից նախընտրելի: Նախընտրությունը տալով նման պայուսակների` Դուք կլինեք ոճային:
Կլատչ տուփիկներ. Burberry Prorsum
Ինչպես վերոնշյալ պայուսակները, այնպես էլ կլատչները, առաջին անգամը չէ, որ նորաձեւ են: Այս պայուսակները ներկայացված են եղել Alexander McQueen, Oscardela Renta, Victoria Beckham и Valentino ցուցադրություններին:
Կլատչ թղթապանակներ. Marni
Այս պայուսակները գերազանց ընտրություն են հատկապես գործարար կանանց համար: Ամեն ինչից բացի, այն շատ հարմարավետ է փաստաթղթերը պահելու համար:
Ուսադիրներով կլատչներ մատների կամ դաստակների համար. Valentino
Bondage է կոչվում կլատչը՝ մատների կամ դաստակի համար նախատեսված:
Սիրելի լեդիներ, հաճելի գնումներ եւ բարձր տրամադրություն Ձեզ:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 21442 անգամ
Читать на русском
|