Քեյթ Միդելթոնը ծննդաբերությունից հետո կտեղափոխվի ծնողների տուն
01.01.1970
Քեյթ Միդելթոնը բրիտանական թագաժառանգի աշխարհ գալուց հետո մտադիր է հրաժարվել դայակներից և ծառայողներից: Քեյթը երեխայի հետ կտեղափոխվի ծնողների տուն:
Նրա ծնողները վերջերս Բերկշիր կոմսությունում առանձնատուն են ձեռք բերել: Հենց այդ տանն է, որ ներկայումս դքսուհու մայրը զբաղված է մանկական սենյակը կահավորելով:
Քեյթի մոր՝ Կեռոլ Միդելտոնի խոսքերով, նա առաջիկայում տատիկ դառնալու մտքից գտնվում է 7-րդ երկնքում: Կերոլը հաճախ է պատմել լրատվամիջոցներին երեխաների նկատմամբ իր ունեցած սիրո մասին և, որ չի համբերում, թե երբ է դուստրը երեխա ունենալու: Ապագա տատիկը երեխաներին դաստիարակելու մեծ փորձ ունի: Նա իր 3 երեխաներին մեծացրել է առանց դայակների և սպասավորների:
Ծնողների տուն տեղափոխվելու մյուս պատճառը Քեյթի ամուսնու` երեխայի ծնունդից հետո ուղղաթիռի օդաչուի իր պարտականություններին վերադառնալն է:
Հիշեցնենք, որ բրիտանական ապագա թագաժառանգն աշխարհ է գալու հուլիսին: Նորածինն արքայազն Հարրիյից առաջ կհամարվի առաջին գծի գահաժառանգ անկախ սեռից: Եթե աղջիկ ծնվի, թագուհի Ելիզավետան նրան արքայադստեր կոչում կտա համապատասխան 2012թ. դեկտեմբերի 32-ին ստորագրած փաստաթղթի: Նշված պատվոգիրն արքայազն Ուիլյամսի դստերը հնարավորություն կտա կոչվելու «թագավորական գերազանցություն» և ժառանգելու գահը` ըստ սահմանված հերթի: Դիտվել է 9501 անգամ
Читать на русском
|