Մի աստվածացրու մահկանացու տղամարդուն. Միշել Պֆայֆեր
17.04.2013
Միշել Պֆայֆերը ծնվել է ԱՄՆ-ի Սանտա-Անա քաղաքում՝ 1958թ. ապրիլի 29-ին: Նրա հայրը՝ Ռիչարդ Պֆայֆերը, եղել է ջեռուցման և օդորակման կապալառու, իսկ մայրը՝ Դոննա Պֆայֆերը՝ տնային տնտեսուհի: Նա ունի նաև ավագ եղբայր՝ Րիկ Պֆայֆերը և քույր՝ Լորի Պֆայֆերը:
Միշելի վաղ երիտասարդությունը անցել է Կալիֆորնիայում: Դեռահաս տարիքում Միշելը շատ ակտիվ էր և չէր սիրում տեղում նստել: Նրա սիրած զբաղմունքներից մեկն էր սերֆինգը, որի պատճառով հաճախակի էր փախչում դպրոցի դասերից: Դասերից հետո նա այցելում էր թատերական արվեստի դասընթացերի, սակայն լրջորեն դերասանուհու կարիերայի մասին չէր մտածում: Դպրոցում սովորելու տարիներին նա իր արտաքինի հետ կապված բարդույթներ ուներ, չնայած այն հանգամանքին, որ տարեկիցների շրջապատում շատ հայտնի էր: 1976թ. դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է քոլեջ՝ նպատակ ունենալով դառնալ դատական լրագրող: Սակայն ուսման մեջ նա հաջողություններ չունեցավ և, շատ շուտով թողնելով ուսումը, գնաց սուպերմարկետում վաճառողուհի աշխատելու: Նրա կյանքում շրջադարձային դեր կատարեց այն, որ ընկերուհիները նրան համոզեցին մասնակցել գեղեցկության մրցույթի, որտեղ հաղթելով, շարունակեց մասնակցել նաև այլ գեղեցկության մրցույթների, մինչև անգամ ,,Միսս Լոս-Անջելես,, մրցույթին: Նրան դուր էր գալիս այն, թե ինչպես են իրեն նայում բազմաթիվ մարդիկ, և մի փոքր մտածելով այդ ամենի մասին՝ Միշելը որոշում է, որ բեմում լինելը ճիշտ իր համար է: ,,Ես միշտ կարծել եմ, որ թատրոնի մարդիկ փոքր-ինչ տարօրինակ են, բայց երբ ես գնացի թատերական դպրոց, պարզապես սիրահարվեցի: Նրանք շատ ուրախ և սրամիտ են,,:
Միշելի, որպես դերասանուհի, կարիերան սկսվեց տարբեր հեռուստասերիալներում էպիզոտիկ դերերով, նկարահանվում էր նաև գովազդներում: Սակայն նրա կարիերան երկար տեղում չդոփեց, 1983թ. նկարահանվեց Բայեն Դե Պալմի ,,Սպիով դեմքը,, ֆիլմում, որտեղ գլխավոր դերում Ալ Պաչինոն էր: Այդ դերի շնորհիվ նա մեծ ուշադրության արժանացավ: Եվ մոտ 3 տարի անց դերասանուհին նկարահանվեց ,,Իսթվուդի վհուկները,, (1983) ֆիլմում, որտեղ նրան բախտ վիճակվեց աշխատել Ջեք Նիկոլսոնի հետ: Ավելի ուշ ,,Վտանգավոր կապեր,, (1988) և ,,Նշանավոր Բեյկեր եղբայրները,, ֆիլմերի համար նա ,,Օսկար,, մրցանակի նոմինանտ դարձավ և վերջինիս համար ստացավ ,,Ոսկե գլոբուս,, մրցանակ: Նրա հաջորդ հաջողված դերը Թիմ Բերտոնի ,,Բեթմենը վերադառնում է,, ֆիլմում կին-կատվի դերն էր (1992), ավելի ուշ՝ 1994թ., Ջեկ Նիկոլսոնի հետ ,,Գայլը,, ֆիլմում, 1999թ. Բրյուս Ուիլիսի հետ ,,Պատմություն մեր մասին,, ֆիլմում, 2000թ. Հարիսոն Ֆորդի հետ ,,Ինչ է թաքցնում սուտը,, ֆիլմում, իսկ ավելի ուշ ,,Ես Սեմն եմ,,, ,,Աստղային փոշի,, և մի շարք այլ ֆիլմերում:
Հայտնի է, որ Միշել Պֆայֆերը հետագայում էլ կուարախցնի իր երկրպագուներին իր նոր ֆիլմերով:
Անձնական կյանքը
Դերասանուհին առաջին անգամ ամուսնացել է 1981թ. Պիտեր Խորոնի հետ, ում ծանոթացել էր դերասանական հմտություններ սովորելու ժամանակ: ,,22 տարեկանում, երբ առաջին անգամ ամուսնացա, մենք երկուսս էլ շատ երիտասարդ էինք, և որքան մեծանում էինք, այնքան մեր պահանջները մեծանում էին,, ,-ասում է դերասանուհին: 1990թ. զույգը ամուսնալուծվեց:
Այնուհետև դերասանուհին վարում էր փակ կյանք, նրա ոչ մեծաթիվ սիրավեպերը ավարտվում էին անհաջողությամբ և արդյունքում Միշելը որոշում է ստեղծել իր ոչ մեծ ընտանիքը՝ 1993թ. որդեգրում է մի աղջկա՝ Կլաուդիա Ռոուզին:
Սակայն շուտով նրա կյանք է մտնում հոլիվուդյան հեռուստապրոդյուսեր Դեվիդ Կելին, ով հմայել էր դերասանուհուն առաջին իսկ հանդիպումից: 1993թ. նոյեմբերին նրանք ամուսնացան և անբաժան են մինչ օրս: Ամուսնությունից 9 ամիս անց նրանք որդի ունեցան: ,,Ես առավել լավ եմ կատարում իմ մայրական պարտականությունները, երբ նաև աշխատում եմ,,,-ասում է դերասանուհին: Միշելի համար ընտանիքը կյանքում ամենակարևորն է, և հանուն անձնական կյանքի' դերասանուհին պատրաստ է անգամ զոհաբերել իր կարիերայով: Իր ամուսնուց և երեխաներից չբաժանվելու համար Միշելը հրաժարվել է մի շարք դերերից, որոնց մեջ նաև ,,Հիմանական բնազդ,, և ,,Էվիտա,, ֆիլմերը: ,,Այսօր ես նայում եմ այն ամենին, ինչ ունեմ և կարծում եմ, որ ես երջանիկ եմ ,,,-ասում է դերասանուհին:
1. Քո բոլոր հույսերը պետք է իրատեսական լինեն: 2. Երբեք մի մոռացիր այն մասին, թե ինչն է քեզ համար կարևոր կյանքում և մի կորցրու արժանապատվությունդ: 3. Մի փորձիր սիրաշահել տղամարդուն ավելի, քան նա է փորձում քեզ սիրաշահել: 4.Եթե տղամարդը ուշանում է ժամադրությունից, երկար մի սպասիր նրան, համենայն դեպս ավելին, քան նա սովորաբար սպասում է քեզ: 5. Չափազանց մի խորասուզվիր քո կողքին ապրող տղամարդու խնդիրների մեջ: Պետք չէ նրա համար փնտրել արդարացումներ, եթե նա այդ արդարացմանն արժանի չէ: 6. Մի աստվածացրու մահկանացու տղամարդուն:
7. Մարդուն կարելի է դատել միայն իր գործերով, իսկ գեղեցիկ խոսքերն այդքան էլ մեծ արժեք չունեն: 8. Պետք չէ հանդուրժել վիրավորանքները, ինչպես էլ որ դրանք դրսևորվելու լինեն: 9. Մի մոռացիր, որ դու անհատականություն ես: Մի թաղիր քո տաղանդը, աշխատիր, որ քո ընդունակությունները կիրառում գտնեն և մի կորցրու քո ներքին անկախությունը: 10. Միշտ արդար եղիր տղամարդկանց հետ հարաբերություններում, այնպես արա, որ նրանք հարգեն քեզ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9118 անգամ
|